Հարցազրույց11:03, 02 Հուլիս 2013
Ալեքսան Քյոշքերյան. «Որպես սոցիալիստներ` մեզ համար առաջնային են մարդկու իրավունքները»

Թուրքական «Սի Էն Էն թուրք» լրատվականի թղթակիցը հարցազրույց է անցկացրել Լիբանանի «Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության» նախագահ Ալեքսան Քյոշքերյանի հետ: Հարցազրույցի ժամանակ Քյոշքերյանը խոսել է Հայոց ցեղասպանության, փոխհատուցման, հնչակյան կուսակցության պատմության, ինչպես նաև Սիրիայի դեպքերի պատճառով դժվար կացության մեջ հայտնված սիրիահայության դրության մասին:
Սիրիահայերի վերաբերյալ հատվածը ներկայացվում է ստորև.
-Ճգնաժամային իրավիճակում է նաև Սիրիան: Լիբանանը Հայաստանից հետո 2-րդ երկիրն է, որտեղ ապաստան են գտնում սիրիահայերը: Այս պատերազմին Հնչակյան կուսակցությունը ինչպե՞ս է վերաբերում:
-Մենք կողմ ենք, որ սիրիական հարցը խաղաղ ճանապարհով լուծում ստանա: Զենքով որևէ խնդիր չի լուծվի: Ի վերջո, խնդիրը հարթվելու է և նոր շրջան է սկսվելու: Մենք կողմ կլինենք յուրաքանչյուր որոշման, որը կցանկանա Սիրիայի ժողովուրդը:
-Ինչպիսի՞ աշխատանքներ եք տանում Լիբանան ներգաղթող ձեր հայրենակիցների հետ:
-Լիբանանի հայկական եկեղեցին, միությունները և կուսակցություններն օգնում են սիրիացի մեր ազգակիցներին: Հայաստանում մեր կուսակցության կողմից բացված դպրոցում 300-ից ավելի սիրիահայ երեխաներ ուսում են ստանում, որպեսզի ուսումնական տարվանից հետ չընկնեն: Ուսումը համապատասխանում է սիրիական ուսումնական ծրագրին և կատարվում է անվճար հիմունքներով: Նույնը կիրառվում է Լիբանանում մեր կուսակցությանը պատկանող դպրոցներում:
-Դուք օգնության ձեռք միայն հայերին ե՞ք մեկնում: Ի վերջո, Հնչակյան կուսակցությունը հիմնվել է սոցիալիստական գաղափարների վրա:
- Մենք օգնություն ցուցաբերելիս խտրականություն չենք դնում: Սիրիայից ներգաղթած հայն էլ, ասորին էլ, արաբն էլ, քուրդն էլ նույնն են: Որպես սոցիալիստներ` մեզ համար առաջնային են մարդու իրավունքները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Մեհմեթ Թաթլըի՝ քանի դեռ Թուրքիայում իշխանության ղեկին Էրդողանն է, պետք է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը լուծում տալ, քանի որ Էրդողանից հետո շատ դժվար կլինի հասնել լուծման։

Ըստ Բարչըն Յինանչի՝ Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց այս պահին, ցավոք սրտի, դրան խանգարում են հարաբերությունները Ադրբեջանի հետ։

Կրիստինա Հարությունյանի հարցազրույցը թուրքագետ Գևորգ Կալլոշյանի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |