Հարցազրույց09:05, 02 Հուլիս 2013
Թուրքիայում սոցիալիստական շարժումը սկսվել է հայ հնչակյաններից
Թուրքական «Սի Էն Էն թուրքը» հարցազրույց է վերցրել Լիբանանի «Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության» նախագահ Ալեքսան Քյոշքերյանից: Վերջինս Թուրքիայում էր գտնվում 1915 թվականի հունիսի 15-16-ին մահապատժի ենթարկված 20 հնչակյան գործիչների հիշատակին նվիրված արարողության մասնակցելու համար:
- Ի՞նչ կփոխվեր, եթե 1913 թ. Ռումինիայում կայացած Հնչակյան կուսակցության որոշումն իրագործվեր:
- Եթե հնչակյանները կարողանային հաջողության հասնել, ո´չ ցեղասպանությունը կլիներ, ո´չ էլ 5 միլիոն մարդ կզոհվեր: Օսմանյան Կայսրությունն էլ Առաջին աշխարհամարտի մեջ չէր մտնի: Սա էլ էր հավանական:
- Ըստ Ձեզ` ինչու՞ այս դեպքը (20 հնչակյանների մահապատիժը-խմբ.), որ Թուրքիայի պատմության վրա խորը հետք է թողել, այսքան երկար ժամանակ լռության էր մատնված:
- Այդ քսան կուսակցական գործիչների մահապատիժն անքակտելիորեն կապված է Հայոց ցեղասպանության հետ: Դեռ նոր-նոր են սկսում ինչ-որ բաներ խոսել: Այժմ արդեն համեմատաբար ազատ միջավայր կա:
- Զարմանալի չէ, արդյո՞ք, որ այս դեպքը մինչև այսօր Թուրքիայի սոցիալիստները օրակարգ չեն բերել:
- Շատ հետաքրքիր է` գուցե չեն իմացել, կամ գուցե իմացել են, բայց վախեցել են խոսել այդ մասին: Իրականում Թուրքիայում սոցիալիստական շարժումը հենց հնչակյաններից է սկսվել: Մեր կուսակցությունը հիմնվել է 1887 թվականին Շվեյցարիայում մի խումբկովկասահայերի կողմից: Նրանք վերցրեցին ռուսական սոցիալիստական հայացքները և դրանց հավելեցին Հայկական հարցը` Օսմանյան կայսրությունում ապրող հայերի իրավունքները:
- Դա կարո՞ղ եք փաստարկել:
- Փաստեր ունենք, որ առաջին սոցիալիստական կուսակցությունն ենք եղել: Անցած տարի, երբ կուսակցության հիմնադրման 125 ամյակն էինք նշում, արխիվից 1908 թվականի հեղաշրջումից հետո թվագրվող օսմաներեն փաստաթղթեր ենք գտել: Մենք այս հողերի առաջին սոցիալիստական կուսակցությունն ենք: Եթե պատմաբաններն էլ ուսումնասիրեն, ապա օսմանյան արխիվներում նորանոր ապացույցներ կգտնեն: Մեզ մոտ միայն պատճեներն են: Փաստաթղթերի օրիգինալները գտնվում են Թուրքիայում են: Հայերեն մի խոսք կա` ավելի լավ է ուշ լինի, քանի ընդհանրապես չլինի (Ուշ լինի, նուշ լինի-խմբ.)
- Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման համար ինչպիսի՞ ապագա եք կանխատեսում: Թուրքիայում այդ հարցի վերաբերյալ հիմնականում ազգայնական դաշնակցականներից են պատասխան ստանում:
- Դրա պատճառը այն է, որ մեր քարոզչությունը թույլ է եղել: Այդ պատճառով մեզ միշտ քննադատում են: Լռության ժամանակն արդեն ավարտվել է: Վերջին 98 տարում, որպես հայկական առաջին կուսակցության անդամ, Թուրքիայում եմ և առաջին անգամ պաշտոնական շփումներ եմ ունենում:
- Խնդրի լուծման համար ի՞նչ բանաձև կառաջարկեք:
- Իմ հայացքները և Սփյուռքի մեր ընկերների հայացքները նույնն են: Թուրքիան Հայաստանին շրջափակման մեջ է պահում Ղարաբաղի հակամարտության պատճառով: Պետք է սահմանը բացել: Ցեղասպանության հարցն էլ մեզ համար ճշմարտություն է: Թուրքիան այդ իրողությունը ժխտում է, դեռ ավելին, մեր բոլոր պատմական հուշարձանների, մեր բնակավայրերի անունները փոխում է: Դա էլ է ցեղասպանություն:
- 2015 թվականի նախաշեմին այդ գործընթացը նոր թա՞փ կստանա: Նախատեսվում է, որ 100-րդ տարելիցին դիվանագիտության մեջ Ցեղասպանության ընդունման համար միջազգային ճնշում կլինի:
- Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է: Այն ժամանակային սահմանփակում չունի: Ինչ երեկ ենք պահանջել, նույն էլ պահանջելու ենք վաղը: Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանությունը, ներողություն խնդրի և նյութապես ու բարոյապես փոխհատուցի:
- Թուրքայի տեսանկյունից ամենաքննարկվող թեման փոխհատուցման հարցն է:
- Խաղաղությունը պետք է արդարության հիման վրա կառուցվի: Հակառակ դեպքում այն կփլուզվի: Իրավաբաններն այս հարցի վերաբերյալ պետք է խոսեն: Ամենակարևորը, որ առաջին քայլերն արվեն:
- Բայց Անկարան Հոլոքոստի պարագայում Գերմանիայի կատարած փոխհատուցումների պես գործընթացը չի ողջունում:
- Խնդիրը քաղաքական հարց է: Երբ 1948 թվականին Մարդու իրավունքների հռչակագիրն ընդունվեց, տրվեց նաև «ցեղասպանություն» եզրաբառի սահմանումը: 1948 թվականից հետո հրեաների համար ազգային պետություն ձևավորվեց, ցեղասպանության կոնվենցիայով որոշվեց Իսրայելին փոխհատուցում վճարել: Սակայն հայերի պարագայում աշխարհում միայն 25 երկիր է ցեղասպանություն ճանաչել: Հիմքում մեծ տերությունների շահերը կան: Իսկ կարևոն այն է, որ կա մեկ իրողություն: Մենք միասին ենք ապրելու: Կարո՞ղ եք Հայաստանը, Սիրիան, Վրաստանը իրենց տեղից մեկ այլ վայր տեղափոխել: Այդ համակեցությունը եղբայրության և վստահության վրա պետք է կառուցել: Սակայն մի տեղ այդ վստահությունը ցեղասպանության պատճառով կորսվել է:
Նշենք, որ 1913 թվականի սեպտեմբերի 17-ին Հնչակյան կուսակցությունը Ռումինիայում տեղի ունեցած ժողովի ժամանակ որոշում ընդունեց ոչնչացնել «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավարներին: 1914 թվականին մի շարք հնչակյաններ ձերբակալվեցին: Ռազմական դատարանը Հնչակյան կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ Փարամազի (Մարտիրոս Սարգսյան) և նրա 19-ը ընկերների նկատմամբ «Անկախ և ազատ Հայաստան ստեղծելու նպատակով զինված գործողություններ իրականցնելու և օտար երկրներն Օսմանյան կայսրության դեմ հրահրելու» մեղադրանք առաջադրեց:
Դատարանի նախագահի այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ է, որ երկիրը մասնատելու, վերացնելու նպատակով անկախ Հայաստանի ստեղծման նպատակին եք ծառայել, Փարամազը հետևյալ կերպ է պատասխանում. « Դուք մեր երկիրը սրանից 600 տարի առաջ, փորձելով մեզնից խլել, բռնազավթեցիք: Մեր ժողովրդին անդադար ջարդերի ճանապարհով փորձեցիք վերացնել և այժմ էլ ամբողջ Օսմանյան երկիրը ջանում եք վերածել Թուրքիայի: Երբ դուք եք դա անում, չեք համարվում հանցագործ ու մեղավոր, բայց երբ մենք ենք ցանկանալու մեր պատմական իրավունքները կրկին ձեռք բերել, մեր ջանքերի համար մեզ մեղավոր եք համարում»:
Նրանք բոլոր են մահվան դատապարտվեցին: Մահապատիժն իրականացվեց հունիսի 15-ին: Կախաղանի մոտ Փարամազը գոչում էր. «Դուք միայն մեր մարմինը կարող եք սպանել, սակայն մեր դավանած գաղափարները` երբեք… Վաղը հայությունը, երկրի արևելքում անկախ և սոցիալիստական Հայաստանին է ողջունելու»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |