Տարածաշրջան12:21, 03 Հուլիս 2013
Քաղաքաշինական ծրագրի անվան տակ Մուշում քանդվում են հայկական պատմական տները

Թուրքական մի քանի լրատվամիջոցներ (Բիանեթ, Թայմթուրք, Ռադիքալ) ահազանգում են, որ քաղաքաշինական ծրագրի անվան տակ ոչնչացվում են Մուշի Քալե թաղամասի հայկական պատմական տները:
Նշվում է, որ Մոտ մեկ տարի առաջ Մուշի քաղաքապետարանի ավագանին
վավերացրել է հայկական տների քանդման մասին նախագիծը, համաձակն որի, դրանց տեղում
կառուցվելու են նոր բազմաբնակարան շենքեր: Քանդման ենթակա տների տերերին
պետությունը խոստացել է համարժեք փոխհատուց տալ:
Իշխանությունների այդ ծրագրին, սակայն, թաղամասի բնակիչների մի մասը դժգոհությամբ է արձագանքել: Օրինակ` Մշո Քալե թաղամասում ծնված-մեծացած 39-ամյա Էրջան Չեթեն ընդդիմանում է և ապամոնտաժողներին թույլ չի տալիս քանդել 148 տարվա պատմություն ունեցող իր տունը:
«Բիանեթ»-ի թղթակցի հետ զրույցում Չեթեն պատմել է, որ իր տունը պատմական արժեք ունի և քաղաքապետարանից պահանջել է չքանդել այն: Նույնիսկ դիմում է ուղարկել նահանգապետարան, բայց պատասխան չի ստացել:
«Մեր տները վթարային հյուղակներ են» ասելով` ցանկանում են քանդել: Ես օսմանական կառավարության սեփականության վկայական ունեմ: Հյուղակը վկայական կարող է ունենալ բա»,- նշել է Էրջան Չեթեն` հավելելով, որ վճռական է տրամադրված ու ամեն գնով պայքարելու է, որ չքանդեն իր տունը:
Պարզվել է, որ Քալե թաղամասի 350 տներից առայժմ քանդման ենթակա ցուցակի մեջ է ներառվել 19 տուն: Իսկ հարևանությամբ գտնվող հայկական գերեզմանատան հետագա ճակատագիրը դեռևս անորոշ է մնում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |