Մշակութային15:36, 03 Հուլիս 2013
Թուրք իշխանավորները չեն խոչընդոտում հայկական գերեզմանատունը պանդոկի վերածելու աշխատանքներին
Թուրքիայի Թեքիրդաղի նահանգի Մալքարա քաղաքի Արդարություն և զարգացում կուսակցության
տարածքային կառավարման խորհրդի անդամ Դեմիրալի Պալան հայկական գերեզմանոցի հողակտորի
համար հայտարարած աճուրդում հաղթող է ճանաչվել: Հայկական գերեզմանատան տարածքում խաղատուն,
պանդոկ, գիշերային ակումբ ու ռեստորան կառուցելու նպատակով արդեն շինարարություն է
սկսվել: Իսկ գերեզմանոցի տարածքում ի հայտ եկած ոսկորները, ինչպես հայտնում է թուրքական
«Յեշիլգազեթե» լրատվականը, նետվում են աղբանոցը:
Նշյալ պարբերականը, հղում անելով Թուրքիայում հրատարակվող հայկական Ագօս թերթին, հաղորդում է, որ Մալքարայի երբեմնի հայկական համայնքից այժմ մնացել են միայն Սուրբ Թորոս եկեղեցու ավերակները և թալանված հայկական գերեզմանատունը: Մինչև 1970-ականները որպես կինոթատրոն, այնուհետև հարսանիքի սրահ օգտագործված եկեղեցին 80-90-ականներին մի կոոպերատիվի կողմից վերածվել է հացահատիկի պահեստի: Վերջին 10 տարիներին կիսաավեր եկեղեցին լքված վիճակում է: Այդ ընթացքում էլ եկեղեցին բազմիցս հայտնվել է գանձ որոնողների թիրախում` ենթարկվելով նոր ավերումների:
Ագօսի
լրագրողը հայտնել է, որ
եկեղեցին պարադոքսալ կերպով մի գանձ
որոնողի կողմից Էդիրնեի Հուշարձանների խորհրդում գրանցվել է որպես պատմական հուշարձան: Դրանից
հետևում է, որ
այս պահին եկեղեցու պատերը քանդել և դրա
տարածքում այլ շինություն կառուցել հնարավոր չէ, սակայն
ինչպես թերթին հայտնել է Ագօսի
լրագրողը, որոշ
մարդկանց միջամտությամբ քանդվել է տանիքը, ինչի արդյունքում անձրևաջրերը լցվում են եկեցու պատերից ներս: Պատերի
քանդվելով էլ կվերանա Հուշարձանների խորհրդի պաշտպանությունը և ավազակները կհասնեն իրենց վերջնական նպատակին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |