Միջազգային10:13, 03 Հուլիս 2013
Թուրքական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ` բանակցելու Թվիթերի հետ

Թուրքական «Հյուրիյեթ» թերթը տեղեկացնում է, որ այն բանից հետո, երբ Թվիթեր սոցցանցի ղեկավարությունը մերժեց թուրքական կառավարության Գեզի զբոսայգում բողոքի ակցիաների մասին տեղեկություններ ստանալու պահանջները, Թուրքիայի Կապի և տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմի կարգադրությամբ` նախարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ու հաղորդակցության խորհրդի ներկայացուցիչներն անցած շաբաթ մեկնել են ԱՄՆ Սիլիկոնային հովիտ` հանդիպելու սոցցանցի ղեկավարության հետ:
Նշվում է, որ Գեզի զբոսայգու դեպքերի զարգացումներում սոցցանցերը, այդ թվում նաև Թվիթերը մեծ դերակատարում են ունեցել:
Պատվիրակությունը սոցցանցի ղեկավարների հետ քննարկել է հարցեր, որոնք վերաբերվել են Թվիթերի միջոցով քրեական հանցագործություններին: Սպասվում է, որ եկող շաբաթ հայտարարություն կարվի Թվիթերի ղեկավարության հետ տեղի ունեցած հանդիպումների մասին:
Հիշեցնենք,
որ
Գեզի»
զբոսայգու խնդրի հետ
կապված դեպքերի վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Twitter» սոցիալական ցանցն անվանել է «անդորր խաթարող», քանի որ այդտեղ հրապարակվում էին բազմաթիվ գրառումներ թուրք ոստիկանների կողմից ցուցարարների հանդեպ բիրտ ուժի կիրառման վերաբերյալ: Ավելի ուշ Թուրքիայի կառավարությունը հանդես եկավ առաջարկով, որպեսզի «Twitter» և «Facebook» սոցիալական ցանցերը Թուրքիայում անցկացվող ցույցերի ժամանակահատվածում համագործակցեն երկրի կառավարության հետ:
«Twitter» սոցիալական ցանցի և նույնանուն ընկերության նախագահ Դիք Կաստոլոն Վաշինգթոնում տեղի ունեցած մամուլի-ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ տեղյակ է «Twitter»-ի մասին Էրդողանի գնահատականից և հետևում է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին: «Մենք չենք խմբագրում «Twitter»-ում տեղ գտած գրառումները, և հարթակն ինքնին նման խմբագրումների կարիք չունի»,-ասել է նա:
Ի
տարբերություն «Twitter»-ի` «Facebook» սոցիալական կայքը
նախնական մերժումից հետո,
այնուամենայնիվ, համաձայնել է հանդիպել թուրքական կառավարության ներկայացուցիչների հետ և քննարկել հնարավոր համագործակցության նախագիծը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

11:39, 16 ապր
Ստամբուլում կկայանա Պաղեստինին աջակցող խորհրդարանական խմբի հանդիպումը
Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

12:01, 10 ապր
Ստամբուլում մեկնարկել է ռուս-ամերիկյան խորհրդակցությունների երկրորդ փուլը
Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

14:15, 07 ապր
2100-ին Թուրքիայի բնակչությունը կկազմի 89 մլն
Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |