Իրավական17:41, 04 Հուլիս 2013
Շվեդ լրագրողուհին պատրաստվում է դատի տալ Թուրքիային

Թուրքական «Բիանեթ» լրատվականի հաղորդմամաբ` շվեդ լրագրող Սառա Օլսսոն, ով Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ընթացող ցույցերը լուսաբանելու ժամանակ ձերբակալվել էր և տարհանվել երկրից, պատրաստվում է Թուրքիայի նկատմամբ դատական գործընթաց սկսել:
Շվեդական «Expressen» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ լրագրողը նշել է, որ Թուրքիան սահմանափակել է իր ազատությունները, և ինքը դատական կարգով հետամուտ է լինելու իր իրավունքների վերականգնմանը: Լրագրողը պատմել է, որ գտնեվելով Թաքսիմում, ցուցարարներին տեսնելուն պես, որպես լրագրող, սկսել է լուսանկարել նրանց: Երբ ոստիկանությունը միջամտել է ցույցի ընթացքին իրեն էլ մնացածների հետ միասին ձերբակալել են ու տեղափոխել նախնական մեկուսարան: Այնտեղ իրեն 3 օր պահելուց հետո նրա նկատմամբ երկրից արտաքսելու որոշում է կայացվել:
Լրագրողը հաղորդելով, որ մեկ տարով արգելվել է իրեն
Թուրքիա մուտք գործել, ասել է, որ չնայած այդ հանգամանքին նորից վերադառնալու է
Ստամբուլ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |