Մշակութային07:23, 04 Հուլիս 2013
Դիարբեքիրի թանգարանում կցուցադրվի քաղաքի հայկական կենցաղը

Թուրքական «Թարաֆ» թերթը տեղեկացնում է, որ Դիարբեքիրում պատմական
Ջեմիլփաշա առանձնատունը կվերածվի քաղաքային թանգարանի: 125-ամյա առանձնատունը
քաղաքային թանգարանի վերածելու համար վերակառուցողական աշխատանքները նախատեսվում է
ավարտին հասցնել օգոստոսին: Թանգարանում ներկայացվելու է քաղաքի բազմամշակույթ
կյանքը:
Քաղաքային թանգարանի մեջ է ընդգրկվելու նաև հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցուն կից
եկեղեցապատկան կառույցը, որտեղ կցուցադրվեն հայկական մշակույթի, արվեստի նմուշներ:
Թերթի տեղեկացմամբ` Դիարբեքիրի քաղաքապետարանի
և Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի միջև
համաձայնագիր է ստորագրվել, որով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ
թանգարանի մեջ ընդգկվող եկեղեցու կառույցում պետք է ցուցադրվեն Դիարբեքիրի
հայկական կենցաղը արտացոլող պատմական իրեր, փաստեր, նյութեր:
Նշվում է, որ Դիարբեքիրը Ստանբուլից հետո առաջին քաղաքն է, որտեղ հայերի մասին
պատմող թանգարան է լինելու:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |