Տարածաշրջան08:19, 05 Հուլիս 2013
Թուրք պատգամավորն Օջալանին խորհուրդ է տալիս մնալ բանտում, այլապես…

«Ազգայնական շարժում» կուսակցության
(ԱՇԿ- MHP) պատգամավոր Օզջան Յենիչերին «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին խորհուրդ է տալիս ազատության
մեջ չմնալ, քանի որ ոչ ոք նրա անվտանգությունը
չի կարող երաշխավորել:
Այս մասին ազգայնական պատգաավորը հայտարարել է ԹԱՄԺ-ում (Թուրքիայի ազգային մեծ
ժողով) կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
Ասուլիսի ընթացքում Յենիչերին խոսել է նաև «Քուրդիստանի բանվորական» կուսակցության Թուրքիայից հեռանալու գործընթացի մասին`
պնդելով, որ ՔԲԿ-ն ոչ միայն չի նահանջում,
այլև հակառակը` ավելի ռազմավարական վայրեր է տեղափոխվում:
Թուրքական «Վաթան» թերթը փոխանցում է, որ ԱՇԿ պատգամավորը Լիջեում տեղի ունեցած դեպքերը
նույնպես կապում է ՔԲԿ-ի հետ:
«Լիջեի դեպքերը ցույց են տալիս, որ ՔԲԿ-ի «նահանջը» ոչ այլ ինչ է, քան քարոզչության
դրսևորում և որ ՔԲԿ-ն ունակ է ցանկացած պահի
տարածաշրջանում քաոս և անարխա ստեղծել»:
Յենիչերին, խոսելով Օջալանի մասին, ուշագրավ հայտարարություն է արել: Ըստ նրա` կառավարությունը Օջալանին ազատ արձակելու համար
բանաձևերի փնտրտուքների մեջ է: Դիտարկվում են այնպիսի տարբերակներ, ինչպիսիք են` Օջալանի
առևանգումը, նոր դատավարության բացումը և առողջական խնդիրների փաստարկով ցուցաբերվող
հնարավորությունները:
Ես Օջալանին խորհուրդ չեմ տա ազատության մեջ մնալ: Ամենալավ ապրելու վայրը բանտն է: Դուրս գալու պահից սկսած ոչ ոք ներառյալ նաև Էրդողանը չեն կարող ապահովել նրա կյանքի անվտանգությունը»,- հայտարարել է Յենիչերին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |