Մշակութային07:16, 10 Հուլիս 2013
Թուրքիայում հայկական պատմական կառույցները չեն գրանցում

Թուրքական «Էվրենսել» լրատվական
կայքը ներկայացրել է Թուրքիայում հայկական
գյուղի պատմական շինությունների անմխիթար վիճակը և պետական կառույցների ցուցաբերած
անտարբերությունը:
Բինգյոլի Գենչ շրջանի Գյոզեթեփե (Ավնեք) գյուղի պատմական կառույցը, ի հեճուկս
նահանգի մշակութային վարչության ուղղված դիմումների, ո´չ ուսումնասիրում են գրանցելու
համար, ո´չ էլ վերակառուցում:
Գյուղացիները պատմում են, որ մի հայ Ավնեք անունով ասում է, որ այնպիսի մի աշտարակ
է կառուցելու, որ Դիարբեքիրի պարիսպները տեսնի: Նա նախ սկսում է առանձնատունը
կառուցել, հետո ացնում է աշտարակին: Աշտարակի կառուցման աշխատանքների ժամանակ էլ
իրականացվում է 1915-ի հայերի աքսորը: Ասում են, որ Աշտարակի վրա հարձակման
ժամանակ ճարտարապետը ընկնելով մահացել է:
Գյուղի գյուղապետ Մեհմեթ Դողանը տեղեկացնելով, որ աշտարակի
վայրում հետագայում տներ են կառուցվել, պատմել է. «Հայկական աքսորի ժամանակ այստեղի
գյուղացիների ճնշումների պատճառով հայերը այս վայրերը ստիպված եղան լքել: Առանձնատան
ներսի կողմում ժամանակին մի դուռ կար: 12 աստիճան ունեցող սանդուխք կար, որը տանում
էր նկուղ: Կենդանիները, այդ դռնից իջնելով, էլ չէին կարողանում հետ գալ: Դաշտի ժողովուրդը,
որպիսզի կենդանիները ներս մտնելով այնտեղ չմնան, այդ մուտքը քարերով փակել է: Ժամանակի
ընթացքում անտերության մատնված աշտարակը փլուզվել է: Սենյակները ամբողջական վիճակում
էին, ժողովուրդը քանդեց, քարերը տարավ, որոշ պատեր էլ քանդել են գանձ որոնողները»:
Գյուղապետը նշել է, որ մինչև 1999 թվականը մի քանի անգամ Բինգյոլի նահանգային մշակութային վարչություն և նահանգապետարան դիմումներ էր ներկայացրել աշտարակը վերանորոգելու և զբոսաշրջիկների առջև
բացելու համար, սակայն որևէ պատասխան չէր ստացել:
Հարցի վերաբերյալ Բինգյոլի նահանգային մշակութային վարչության պետ Շևքեթ Բողաթեքինը
հայտնել է, որ ինքը 1999 թվականից հետո է ստանձնել պաշտոնը և տեղյակ չէ վերոնշյալ դիմումների
մասին: «Նշված գյուղում պաշտոնապես գրանցված որևէ պատմական կառույց մեր մոտ հայտագրված
չէ»,- հավելել է մշակութային վարչության պետը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |