Տարածաշրջան15:40, 10 Հուլիս 2013
Զորանոցի տարհանումից հետո Վանում վերաբացվել է Սբ. Բարդուղեմիոս եկեղեցին
Թուրքիայի կառավարության և Քուրդ զինյալների միջև սկսված հաշտության գործընթացի
շրջանակներում Վանի Բաշքալե շրջանի Ալբայրաք
գյուղից դուրս է բերվել դեռևս 31 տարի առաջ այնտեղ տեղակայված թուրքական զինված ուժերի
հրամանատարության տակ գտնվող 3-րդ սահմանային գումարտակի անձնակազմը: Մինչ
գումարտակի դուրսբերումը ռազմական գոտի համարվող շրջանում գտնվող, մոտ 1700 տարի
առաջ հիմնադրված Սբ. Բարդուղեմիոս եկեղեցու դռները փակ են եղել այցելուների համար:
Թուրքական «Հաբերլեր» էլեկտրոնային լրատվականի հաղորդմամբ` զինվորներ դուրս գալուց
հետո եկեղեցու դռները կրկին բացվել են այցելուների համար:
Շրջանի մշակույթի և զբոսաշրջության վարչության ղեկավար Մուզաֆֆեր Աքթուղը լրատվականին
տված պարզաբանումներում նշել է, որ եկեղեցին երկար ժամանակ անխնամ մնալու պատճառով
փլուզման եզրին է գտնվում:
Շարունակելով միտքը` Աքթուղն ասել է, որ Գեոդեզիայի և հուշարձանների Վանի շրջանային վարչության կողմից եկեղեցու վերականգնման աշխատանքների ավարտից հետո այն կարևոր տուրիստական կենտրոն կդառնա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |