Իրավական10:01, 10 Հուլիս 2013
Ստամբուլի սրտում գտնվող հայկական շենքը ցանկանում են հյուրանոց դարձնել
Թուրքական «ՍԻ Էն Էն թուրքը» հատուկ տեսանյութ է պատրաստել «Սանսարյանի տան»
շուրջ ծավալվող դատական գործնթացի մասին:
Լրատվականի լրագրողը նշում է, որ «Սանսարյանի տունը» գտնվում է Ստամբուլի ամենակենտրոնական
վայրում, կառույցն էլ է շատ արժեքավոր: Հայոց պատրիարքարանը պատմական շենքը, որը
70 տարի է, ինչ պետության կողմից է շահագործվում, հետ է պահանջում, որի համար
դիմել էր դատարան: Դատարանի հանձման որոշումը էր կայացրել, սակայն հիմնադրամների
գլխավոր տնօրինությունը որոշումը սխալ է համարում :
Հիմնադրամների
գլխավոր տնօրինության ներկայացուցիչը նշում է, որ ունեցվածքը գրանցված է Սանսարյան
հիմնադրամի անունով գրանցված: «Այս առնչությամբ որևէ բողոք չկա: Ունեցվածքի
նկատամբ որևէ բողոք չունենալով հանդերձ, մենք հայտարարել էինք, որ դատարանի
որոշումը սխալ է, քանի որ միակ բանը, որի համար պետք է բողոք ներկայացնել, ղեկավարման կարգն է:
Միակ բանը որ պետք է անել, դա այստեղի ղեկավարությունը պատրիարքարանին անցնելու
համար դատական գործ բացելն է : Քանի դեռ այդպիսի դատական հայց չի ներկայացվել, չեմ
կարծում, որ նրանց նպատակները բարի են»:
Պատրիարքարանը հունիսին 2-րդ անգամ դատարան է դիմել, որը դեռ ընթացքի մեջ է: Այս
անգամ այն վարձակալության չտալու համար: Հիմնադրամների գլխավոր տնօրինության հայտարարության համաձայն` շենքը 20 տարի ժամկետով վարձակալության է տրվելու հյուրանոցի: Սակայն, դատարանը կրկին նույն
որոշումը կայացնելու դեպքում աճուրդը չեղյալ կհայտարարվի:
Նշենք, որ «Սանսարյանի տուն» անվանումով այս շենքը, որը հայ համայնքին վերադարձնելու համար հայցով դատարան էր դիմել Պոլսի Հայոց պատրիարքարանը, կառուցվել է 1881 թվականին Էրզրումցի հայ վաճառական Մկրտիչ Սանսարյանի կողմից: Ստամբուլում հիմնադրված այս շենքը նպատակ է ունեցել Իզմիրում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել: Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո Հայոց պատրիարքին: Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |