Հասարակական10:11, 13 Հուլիս 2013
Թուրք բլոգեր. «Միշտ հայե՞րն են մեղավոր»
Հոդվածը ներկայացվում է ստորև:
«Ամբողջ պատմության ընթացքում հալածված, վիրավորանքի ենթարկված, օտարված հայերը դեռ շարունակվում են ոմանց աչքում որպես թշնամի մնալ: Երբ երկրում որևէ դեպք, իրադարձությունն է լինում, ոմանք հայտնվում և ասում են, թե «այս ամենի հետևում հաստատ հայերն են»:
Չգիտեմ, որտեղից սկսեմ գրել` հայ բառը որպես հայհոյանք օգտագործելու մտածելակերպի՞, թե՞ Հրանտ Դինքի, 1915 թ. դեպքերի՞, Սևակ Բալըքչըի՞, ո՞ր մեկի մասին գրեմ:Այս երկրում հայ բառը որպես հայհոյանք է կիրառվում: Ազգային հավաքականի խաղերի ժամանակ ասում են, որ «ով ոտքի չկանգնի հայ է», իսկ ազգայնականները, ռասիստները որոշ նպատակներ ունեն, ինչպես օրինակ հայերին սպանել, օտարել, վնաս հասցնել:1915 թվականի դեպքերի մասին խոսելիս, ասում են «սուտ են այդ լուրերը», «չեք կարող մեր պատմությունը արատավորել»:
100 տարի առաջ տեղի ունեցած ցավը չկիսելը, չզգալը անխղճություն է, չէ՞: Եթե մի մարդ անգամ այդ ցավը չի կիսում, ինչո՞ւ պետք է սեփական պատմությանը առերեսվելուց վախենա: Այնինչ պատմության հետ առերեսվելը մարդկանց կազատի: Երբ 1915 թվականի հարցը բացվում բոլորը գլխներիս Թալեաթ փաշա են դառնում: Բոլորը սկսում են վիրավորել: Այս վիրավորանքները ոչ միայն 1915 թվականի մասին խոսելիս, այլև Հրանտ Դինքի սպանության հարցի ժամանակ էլ ենք լսում: Հրանտ Դինքին չեն ընդունում որպես մարդ, լրագրող, քաղաքացի: Բոլորի ընկալման մեջ մի դուռ կա: Այն էլ հայ լինելն է: Խաղաղության փարված, մարդկությունը կարևորող, խղճով ապրող, ռասիզմի դեմ պայքարող Հրանտ Դինքը միասնության, եղբայրության, հարգանքի մասին գրող մեր լրագրողն է, ով ամեն ինչից առաջ մեր հայրենակիցն է: Չխղճացիք, սպանեցիք ու դեռ հետևից էլ հայհոյում եք:
2011 թվականի ապրիլի 24-ին սպանվեց մեր հայրենակից ազգությամբ հայ Սևակ Բալըքչըն: Ամենակարևոը այն է, որ այս հանցագործությունը իրականացվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ պատահականություն չէր, ատելության հողի վրա հանցանք էր, սպանություն էր: Ինչքան էլ, որ Ռազմական դատարանը որոշում կայացնի, թե դեպքը անզգուշության հեևանք էր, միևնույն է մենք գիտենք, որ այս երկրում արդարություն չկա: Երբ խոսքը հայերին է վերաբերում, արդարությունը հօդս է ցնդում:Գեզի զբոսայգու դիմակայության մեջ էլ մեղավորը միշտ հայերն են:
Մերսինում 17-րդ Միջերկրածովյան օլիմպիական խաղերի ժամանակ Թուրքիայի դրոշը տանող ըմբիշ Ռըզա Քայալփը Գեզի զբոսայգու դիմակայության վերաբերյալ Թվիթերում գրել էր . «Հրապարակը հայերին եք թողել: Թող Ալլահը Ձեզ պատժի, ցուցարար ավազակներ: Հայաստանի ժողովուդը ուրախանում է, թե Թաքսիմը գրավել ենք, Թուրքիային էլ հանգիստ վիրավորում ենք: Հայրենիքի դավաճաններ»: Գեզի զբոսայգում հայերը, քրդական հարցում հայերը, այս երկրում ամեն դժբատ դեպքի հետևում հայերն են:Ովքե՞ր են հայերը: Հարյուրավոր տարիներ այս հողերում ապրող, այս հողերում թաղվող, այս հողերում աշխատող, արարող մեր հայրենակիցներն են: Այս երկրում բոլոր խնդիրներին մոտիկից հետևող, այս երկրի համար իսկապես մտահոգվող, իսկապես ուրախացող մեր հայրենակիցներն են: Արդեն վերջ տանք նրանց օտարելուն, թշնամու աչքով նայելուն: Իրար որպես թուրք, հայ, քուրդ չնայենք: Մեկս մյուսին մեր աչքի լույսի պես նայենք»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |