Իրավական09:30, 15 Հուլիս 2013
Թուրքիա. Դիարբեքիրում հայերին պատկանած հողերի մի մասը հետ վերադարձնելու որոշում է կայացվել

Հայոց ցեղասպանությունից հետո չօգտագործման հետևանքով ավերակների վերածված Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին, թուրքական կառավարության կողմից վերակառուցվել և անցյալ տարի կրկին վերաբացվել էր: Եկեղեցու վերականգնման աշխատանքների ժամանակ ի հայտ էին եկել 1910- 1921 թվականներին Դիարբեքիրից գաղթեցված հայերին պատկանող 190 սեփականության վկայականներ: Պոլսի Հայոց պատրիարքարանի ենթակայության ներքո գործող Սբ. Կիրակոս եկեղեցու հիմնադրամը, հայերին պատկանած տների, հողամասերի, աղոթատեղիների այժմյան տեղերը հստակեցնելուց հետո, դրանք վերադարձնելու համար դիմել է Դիարբեքիրի հիմնադրամների միության միությանը:
Թուրքական «Սաբահ» ինտերնետային օրաթերթի հաղորդմամբ՝ Դիարբեքիրի հիմնադրամների միությունը, ուսումնասիրելով դիմումը, հայերին պատկանող 17 ունեցվածքների վերաբերյալ, որոնց ընդհանուր տարածքը կազմում է 15 հզ. մ. քառակուսի, հետ վերադարձնելու որոշում է կայացրել: Մնացած 173 փաստաթղթերը, որոնք տրվել են 1910 թվականին և դրանից վաղ, ուսումնասիրության չեն առնվել՝ պատճառաբանելով, որ դրանք Օսմանյան շրջանից մնացած այժմ էլ իրավական ուժ չունեցող, հին փաստաթղթեր են և անհրաժեշտ է ներկայացնել մերօրյա փաստաթղթեր:
Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցու հիմնադրամի տնօրեն
Վարդգես Էրգյուն Այըքը լավ սկիզբ է համարել 17 հայկական տարածքների գրանցումը
որպես հիմնադրամին պատկանող տարածքներ: Նա նշել է, որ մնացած 173-ի համար էլ
շարունակելու են պայքարը՝ տեղեկացնելով, որ առայժմ դիմել են կադաստրի գլխավոր
վարչություն, իսկ խնդրի չլուծվելու դեպքում դիմելու են դատարան: Նշվում է, որ
հայապատկան տարածքներն ու դրանց մի մասի
վրա մնացած շինությունները, որոնք հիմնականում ներառված են քաղաքաշինական ծրագրի
մեջ գնահատվում են մոտ 100 մլն, իսկ արդեն վերադարձրածները՝ 10 մլն թուրքական լիրա:
Դիարբեքիրի Սուր շրջանի քաղաքապետ Աբդուլլահ
Դեմիրթաշն էլ հայերին օգնելու պատրաստակամություն հայտնելով ասել է, որ
վերադարձվող տարածքներում եթե լինեն շինություններ, աշխատանքային վայրեր կամ տներ,
կփորձեն դրանց տերերին դարձնել հիմնադրամի վարձակալներ: Իսկ անհամաձայնության
դեպքում նոր հարցը կլուծվի դատական կարգով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |