Տարածաշրջան12:45, 17 Հուլիս 2013
Գերմանական պարբերականը հրապարակել է Քուրդիստանի քարտեզը
Գերմանիայի առաջատար քաղաքական վերլուծական պարբերականներից «Զենիթը»(Zenith), որը հիմնականում զբաղվում է իսլամական աշխարհի և Մերձավոր Արևելքի երկրների քաղաքական, տնտեսական և հասարակական թեմաները ուսումնասիրությամբ, վերջին համարում Քուրդիստանի վերաբերյալ հոդված է հրապարակել:
Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվական կայք`ամսագրում պատկերված քարտեզում Քուրդիաստանը ընդգրկում է Էրզրումից մինչև Այնթափ ընկած տարածքը: 2 ամիսը մի անգամ լույս տեսնող ամսագրի (հուլիս-օգոստոս) համարում վերոնշյալ հոդվածը լույս է տեսել «Այս երկիրը արդյո՞ք դեռ կարող է կանխվել» վերտառությամբ:
Գերմանալեզու երկրներում այս օրերին ընթերցողների դատին հանձնված ամսագիրը հարց է բարձրացնում «Արաբական Գարնան հաղթողներն արդյո՞ք քրդերն են»:
Ամսագիրը քրդական հարցի ուսումնասիրության և վերլուծության համար շուրջ 30 էջ է առանձնացրել:
«Մի շարք արևելագետների և մասնագետների կողմից արված ուսումնասսիրություններից պարզ է դառնում, որ քրդերի կարգավիճակը անկասելի զարգացումներ է ապրում: Մերձավոր Արևելքում պետականություն չունեցող ամենամեծ էթնիկ խումբը քրդերն են, և այժմ նրանց պետականության ձեռք բերման ժամանակն է:
Թուրքիայում «թուրք-քրդական հաշտեցման գործընթացի», Իրաքում Բաղդադի կառավարության հետ խնդիրը, շիա-սուննի իշխանության համար մղվող պայքարը, ինչպես նաև Սիրիայում ներքին պատերազմը ավելի է մեծացնում քրդերի հնարավորությունները: Քրդերով բնակեցված երկրներում Քուրդիստան պետությունը մի իսկական մղձավանջ է, սակայն այն արաբական գարնան հետ մեկտեղ կարող է իրական դառնալ»,-ասվում է Զենիթի հոդվածում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |