Հասարակական10:21, 17 Հուլիս 2013
Հայոց պատրիարքարանը շարունակում է պայքարել «Սանասարյան տան» համար
Պոլսի հայոց պատրիարքության շահերը ներկայացնող փաստաբան Ալի Էլբեյօղլուն գրավոր հայտարարություն է տարածել «Սանասարյան տան» շուրջ ծավալվող դատական գործընթացի վերաբերյալ:
Հայտարարության մեջ նշվում է, որ շինությունը հայոց պատրիարքությունից խլվել է 1935 թվականին և շահագործվել որպես Ստամբուլի անվտանգության վարչության շենք: Հետագայում այնտեղ տեղակայվել է տնտեսական դատարանը, իսկ այժմ այն դատարկ է:
Ալի Էյբեյօղլուն, նշելով, որ հիմնադրամների գլխավոր տնօրինությունը կադաստրում «Սանասարյան տուն» անունով հայտնի անշարժ գույքը ապօրինի կերպով է գրանցել որպես սեփականություն, հայտնում է.
«Այդ սեփականության վկայականը չեղյալ հայտարարելու և կրկին Սանասարյան հիմնադրամի անունով գրանցելու համար դատարան հայց էինք ներկայացրել: Դատարանի կողմից կատարված առաջին ուսումնասիրություներից հետո անշարժ գույքը երրորդ կողմին հանձնելու կամ վաճառքը կանխելու նպատակով ժամանակավոր դատական արգելք է դրվել»:
Ըստ փաստաբանի` հակառակ դատարանի որոշման հիմնադրամների գլխավոր տնօրինությունը շենքը վարձակալության տալու համար աճուրդ է հայտարարել, որը կայանալու է հուլիսի 18-ին: 20 տարի ժամկետով վարձակալության համար աճուրդի հայտարարությունը բացեիբաց խախտում է դատարանի կայացրած ժամանակավոր արգելքի որոշումը:
«Անդառնալի վնասները կանխելու համար տեղի ունենալիք աճուրդը դադարեցնելու նպատակով պահանջել ենք միջոցառումներ ձեռնարկել»,- նշված է հայտարարության մեջ:
Նշենք, որ «Սանսարյանի տուն» անվանումով այս շենքը, որը հայ համայնքին վերադարձնելու համար հայցով դատարան էր դիմել Պոլսի Հայոց պատրիարքարանը, կառուցվել է 1881 թվականին Էրզրումցի հայ վաճառական Մկրտիչ Սանսարյանի կողմից: Ստամբուլում հիմնադրված այս շենքը նպատակ է ունեցել Իզմիրում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել: Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո Հայոց պատրիարքին: Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |