Մշակութային12:43, 17 Հուլիս 2013
Ստամբուլի դիմագիծը կերտողները. Պալյաններ (լուսանկարներ)
«Քադիքյոյ գազեթեսի» էլեկտրոնային թերթի հոդվածագիրը անդրադարձել է Ստամբուլի ճարտարապետական տեսքը կերտելու գործում մեծ դեր ունեցած վարպետներին:
Հոդվածագիրը հատկապես մեծ անդրադարձ է կատարել հայկական Պալյան հայտնի
տոհմի ներկայացուցիչներին, որոնց
դերն անգնահատելի է եղել
Ստամբուլի ճարտարապետության
մեջ :
Ստորև ներկայացնում ենք հոդվածը`
որոշ կրճատումներով.
«Առանց երկար
մտածելու կարող
եմ ասել, որ Ստամբուլը աշխարհի ամենագեղեցիկ քաղաքն է: Ստամբուլը տեսածները դա
գիտեն: Ֆիլմերում ու հեռուստասերիալներում միշտ
Ստամբուլն է պատկերվում ու նրա գեղեցիկ նեղուցները: Մի պահ պատկերացրեք, որ զբոսանավը շարժվում է նեղուցով, դուք էլ նավի
միջից դիտում
եք շրջակայքը: Ինչքան գեղեցիկ ու հրաշագեղ շինություններ են գալիս ու անցնում Ձեր աչքերի առջև:
Ստամբուլի ճարտարապետության մեջ բազմաթիվ տաղանդավոր վարպետներ կարելի է թվարկել: Անկասկած կարևոր է Սինան ճարտարապետի դերը: Մեծ է եղել նաև ճարտարապետ Մահմետ Էֆենդիի դերը: Շատ անուններ կարելի է նշել…
Մեկ էլ պետք է նշել Ստամբուլի դիմագծի կերտման մեջ առանձնակի կարևորություն ներկայացնեղ հայազգի Պալյան նշանավոր տոհմի անունը:
Օսմանյան շրջանում կայսրության ճարտարապետական գործերով զբաղվում էր «Հասսա ճարտարապետների տունը», որն Օսմանյան կայսրության թուլացման հետ զուգահեռ աստիճանաբար անկում ապրեց և արդեն 1831 թվականին դրան փոխարինելու եկավ «Բնիյե-ի Հասսա տնօրինությունը»: Այս կառույցում էլ համապատասխան գիտելիքներով ճարտարապետների պակասը լրացնելու համար ներգրավվում են հայկական Պալյան ճարտարապետական տոհմի ներկայացուցիչներին:
Հաճախ էր պատահում, երբ Կայսերիի տղամարդիկ մեկնում էին ավելի խոշոր քաղաքներ շինարարությամբ զբաղվելու նպատակով: Շատ դեպքերում նրանք մեծ հաջողությունների էին հասնում այդ բնագավառում, քանզի շինարարական գործում նրանք հրաշալի վարպետներ էին: Կայսերիից Ստամբուլ եկած շինարարներից էր նաև հայազգի վարպետ Պալին: Իրականում այնքան էլ ճարտարապետ չէր, բայց կարողաանում էր գեղեցիկ շինություններ կառուցել: Իսկ նրա գործերին լրացնելու եկան որդիների հրաշագեղ ստեղծագործությունները:
Ստամբուլ ասելիս մեր պատկերացման մեջ ուրվագծվող շատ կարևոր շինություններ հենց այս տոհմի ստեղծածն են:
Ահա
այդ տոհմի առանցքային ներկայացուցիչները
իրենց կատարած գործերով հանդերձ.
Վարպետ
Պալի
Պալին ճարտարապետ չէր, նա շինարարության վարպետ էր: Նա ուներ 3 որդի՝ Գրիգորը, Սենեքերիմը, և Պետրոսը, որոնցից երկուսի՝ Գրիգորի և Սենեքերիմի անունները հատկապես կարևոր են Ստամբուլի ճարտարապետության պատմության մեջ:
Գրիգոր Պալյան (1764-1831թթ)
Սելիմ
3-րդ սուլթանի ժամանակ նշանակվել է Հասսա ճարտարապետական տան ճարտարապետ: Նրա ստեղծագործությունների
թվին են պատկանում Ռամի, Դավութ փաշայի Հրետանային կառապանների, Թաքսիմի
հրետանային
և Սելիմիյե զորանոցները, ինչպես նաև Նյուսրեթիյե մզկիթը:
Նյուսրեթիյե մզկիթը
Սենեքերիմ Պալյան (1768-1833թթ)
Նրա
ձեռքով ստեղծված ամենահայտնի կառույցը Բեյազետի աշտարակն է, որն ունի 85 մ բարձրություն և օգտագործվել է որպես հրշեջ աշտարակ:
Բեյազետի աշտարակը
Կարապետ
Պալյան
(1800-1866)
Կարապետ
Պալյանը Գրիգոր Պալյանի որդին էր: Նրա ստեղծագործություններից
է Քյուլելի զորանոցը, իսկ նրա ամենակարևոր կերտվածքն անկասկած հայտնի Դոլմաբահչե պալատն է:
Դոլմաբահչե պալատը
Նիկողոս Պալյան (1826-1858)
Դոլմաբահչե
պալատի ճակատային մասի զարդարանքը այս ճարտարապետի գործն է: 4 հարկ և 27 մ բարձրություն ունեվող Դոլմաբահչեի ժամի աշտարակի և Դոլմաբահչե մզկիթի հեղինակն է: Օրթաքյոյ մզկիթը նույնպես նրա ձեռքի գործն է:
Օրթաքյոյ մզկիթը
Սարգիս Բալյան (1835-1899)
Սարգիս Բալյանը այս հռչակավոր գերդաստանի ամենահայտնի ճարտարապետն է: Նրա հեղինակած մեկը մյուսից կարևոր ստեղծագործություններից մոտ 50-ը կանգուն են մինչ
այսօր: Նրա ամենահայտնի կառույցը Չըրաղան պալատն է:
Չըրաղան պալատը
Հակոբ Պալյան (1838-1875)
Աբդուլազիզ սուլթանի ցանկությամբ Հակոբ և Սարգիս Պալյանների կողմից կառուցվում է Բեյլերբեյի պալատը: Պալատի կառուցումը տևել է հինգ տարի, իսկ աշխատանքներին մասնակցել է հինգ հազար բանվոր:»Բեյլերբեյի պալատը
Վերջում հեղինակը ավելացնում է.«Իզուր չէ, որ Ստամբուլը ամենագեղեցիկ քաղաքն է…Չարչարվել են Ստամբուլի վրա , ամեն մի քարը նախշի նման մշակել…»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |