Տարածաշրջան12:41, 18 Հուլիս 2013
Ադրբեջանի քրդերն ասիմիլյացման վտանգի տակ են
Ադրբեջանի քրդերը իրենց մշակույթի պահպանման և ձուլման քաղաքականությանը
դիմակայելու համար հիմնել են Ադրբեջանի քրդական երիտասարդական միությունը: Այս
մասին գրում է թուրքական «Diyarbakirhaber» լրատվական կայքը:
Միության նախագահ Նիջաթ Ջաբրաիլովը թուրքական կայքին տված հարցազրույցում պատմել է
կազմակերպության գործունեության և ապագա ծրագրերի մասին:
Հարցազրույցում նա ասել է, որ 2011 թվականին
կազմակերպության հիմնումը ադրբեջանական մամուլում մեծ արձագանք է գտել:
Ջաբրաիլովը նշել է, որ իրենք քաղաքական
նպատակներ չեն հետապնդում և միայն մշակությաին ու հասարակական գործունեություն են ծավալում:
Լրագրողի այն հարցին, թե այսօր ինչ վիճակում
են գտնվում Ադրբեջանի քրդերը, նա ասել է. «Ամենաշատ
ձուլման ենթարկվողները Ադրբեջանի քրդերն են: Այսօր Ադրբեջանում 100 քուրդ
երիտասարադից միայն 3-5-ն է քրդերեն խոսում: Օտարվել են սեփական մշակույթից և
պատմությունից: Քրդերը Ադրբեջան գաղթելուց հետո երկրի 4 կողմերն են ցրվել, և սա երիտասարդ
սերնդի վրա իր բացասական ազդեցությունն ունի:
Ադրբեջանում չկա մի տեղ, որտեղ զանգվածաբար քրդեր ապրեն: Համակեցություն և
միասնություն չունենք , այդ պատճառով էլ ասիմիլյացիան մեզ վրա ավելի արագ է
ազդում»:
Ջաբրաիլովը, նշել է որ իրենք ցանկանում են հարաբերություններ հաստատել Քուրդիստանում և արտասահմանում ապրող քրդական
կազմակերպությունների հետ: «Մեր`
Ադրբեջանի քրդերիս մոտ մի պատկերացում կա, որ մենք Քուրդիստանում ապրող
քրդերի կողմից մոռացված ենք: Ուզում ենք, որ մեզ հետ համագործակցեն, մեզ տեր
կանգնեն: Նույնիսկ չգիտեն, թե Ադրբեջանում ինչքան քուրդ է ապրում: Չենք ուզում, որ
մեզ այստեղ թողնեն, որ ասիմիլյացվենք», ասել է նա ու ավելացրել, որ չի կարելի ասել, թե միայն քրդերի են ասիմիլյացվում :
Մյուս ժողովուրդների նկատմամբ էլ է այդ քաղաքականությունը տարվում:
Վերջում Ադրբեջանի քրդական երիտասարդական միությունը կոչ է արել քրդական լրատվամիջոցներին
իրենց ուշադրությունը սևեռել Ադրբեջանում ապրող հազարավոր քրդերի խնդիրների վրա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |