Հասարակական07:43, 22 Հուլիս 2013
Քուրդ պատգամավորներ. Հայկական տների ավերումը նման է 98 տարի առաջ կիրառված մեթոդներին
Քրդական
«Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ-BDP) Մուշից ընտրված
պատգամավորներ Դեմիր Չելիքը և Սըրը Սաքիքը Մուշի հայկական պատմական տների ավերման առնչությամբ համատեղ
հայտարարությամբ են հանդես եկել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:
Պատգամավորները իրենց համատեղ հայտարարության մեջ ափսոսանք են հայտնել հայկական
շինությունների ավերման համար` քննադատելով Մուշի քաղաքապետարանի գործողությունները:
Հայտարարության մեջ նշվում է. «Մուշի պատմական տների ոչնչացումը
և հայ հասարակության, և նրա վշտերի նկատմամբ հարգանք ունեցող հանրությանը խորապես վշտացրել
է:
Բռնի կերպով աքսորված, ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդից մնացած պատմական և մշակութային
կառույցները քաղաքաշինության անվան տակ պատմությունից չեն կարող ջնջվել: Պատմական հայկական
տների ավերման մեթոդը շատ նման է 98 տարի առաջ կիրառված մեթոդներին»:
Պատգամավորները նշում են, որ, մշակութային արժեքների և բնության պահպանության
օրենքի համաձայն, անհրաժեշտ է Մուշի 150 ամյա կառույցները վերցնել պահպանության տակ:
Նրանք Մուշի քաղաքապետարանին կոչ են արել դադարեցնել տների ավերումը, իսկ
Վանի մշակութային արժեքների պահպանության տարածքային խորհրդի վարչությանը, որի մեջ է մտնում նաև Մուշը,
մշակությային արժեքների հստակեցման աշխատանքները ժամ առաջ ամփոփել և գրանցելով պահպանության
տակ վերցնել:
Նշվում է նաև, որ Վանի մշակութային արժեքների պահպանության տարածքային
խորհրդի վարչությունը շրջանում մշակութային
արժեքների ուսումնասիրման, գրանցման աշխատանքները սկսել էր 2006 թվականից, սակայն
մինչև այսօր դեռ ավարտին չի հասցրել:
Քուրդ պատգամավորները առաջարկում են հայկական տները քանդելու փոխարեն վերանորոգելով
մշակույթի փողոց ստեղծել:
« Այդ թաղամասում կարելի մշակույթի փողոց կառուցել, այնտեղի եկեղեցիները
վերակառուցել և բացել զբոսաշրջության ու նրանց ժառանգների առջև»,- ասվում է
հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Մուշի քաղաքապետարանի ավագանին վավերացրել է հայկական տների քանդման մասին նախագիծը, համաձայն որի` դրանց տեղում կառուցվելու են նոր բազմաբնակարան շենքեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |