Հասարակական10:15, 23 Հուլիս 2013
Գեզիի դեպքերը լուսաբանող 59 թուրք լրագրողներ ազատվել են աշխատանքից
Թուրքիայի լրագրողների միության Ստամբուլի
գրասենյակը հայտարարություն է տարածել այն մասին, որ Թուրքիայում Գեզի զբոսայգու
ակցիաները լուսաբանելու համար 22 լրագրող աշխատանքից հեռացվել է, իսկ 37-ին`
ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել: Հայտարարության մեջ մասնավորապես
ասվում է.
«Ոչ թե ժողովրդին, այս իշխանությանը ծառայող մեդիան, որը ապատեղեկատվության վրա
հիմնված իր քաղաքականությամբ խախտում են ժողովրդի լրատվություն ստանալու
ազատությունը, ներկայումս իր ամենամութ շրջաններից մեկն է ապրում: Ասվում է, որ քաղաքական իշխանությունների` մեդիամագնատների հետ փոխշահավետ
հհամագործակցության պատճառով մամուլի վրա բռնությունը օր օրի ավելի է ուժեղանում,
լրագրողները հեռացվում են աշխատանքից:
Մեր գործընկերները, դիմակայելով իրենց ղեկավարների
և իշխող Արադարություն և զարգացում կուսակցության (AKP-ԱԶԿ) ճնշմանը , ջանացին ժողովրդին
ստույգ տեղեկատվություն հասցնել, և դրա գինը վճարեցին` կորցնելով աշխատանքը:
Մեկի ամսագիրը փակվեց, մեկի հեռուստահաղորդումը
հանվեց եթերից, մեկի հոդվածը , լուրը գրաքննվեց: Նույնիսկ ունենք գործընկերներ,
որոնք թվիթերում կատարած գրառումների համար են աշխատանքից ազատվել: Իսկ մեկին
աշխատանքից հեռացրել են` ակտիվիստներից մեկին բարևելու համար:
Դիմում ենք կառավորությանը և մեդիամագնատներին. Անհապաղ վերջ
դրեք այս հետապնդումներին ու ճնշումներին: Ինչ էլ որ անեք, այս երկրում միշտ կլինեն
լրագրողներ, որոնք հակված են ստույգ տեղեկատվություն տարածելու և պատրաստ են ամեն գնով
պայքարել հանուն ժողովրդի տեղեկատվություն ստանալու իրավունքի»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |