Հասարակական08:52, 23 Հուլիս 2013
Թուրք հոդվածագիր. «Թուրքիայում անհավատին սպանելը բարի գործ է համարվում»
Թուրքական
«Էվրենսել» լրատվական կայքի հոդվածագիր Մահսում Գյունեշ Քանը իր հոդվածում գրում
է, որ Թուրքիայում տեղի ունեցած ամեն մի
վատ բանի հետևում հային տեսնելու հոգեբանություն կա:
«Հայի գործ է, այս դեպքի մեջ հայերի մատը խառը կլինի» սակայն ոչ ոք չի մտածում, թե այս երկրում հայ թողել ե՞նք արդյոք: Ինչպե՞ս կարող են հայերը, որոնք չկան, այդքան խնդիր ստեղծել»,-գրում է Քանը:
Անդրադառնալով
Ստամբուլի Գեզի զբոսայգու դեպքերը նույնպես հայերին վերագրելու փորձերին,
արտահայտություններին`հոդվածագիրը հետաքրքիր դեպք է պատմում 2 թուրք աղջիկների
երկխոսությունից.
«Անցած օրը
ավտոբուսում 2 ուսանողուհու խոսակցությունը ակամա լսեցի: Հայերի մասին շատ կոպիտ
դաժան արտահայտություններ էին անում: Չկարողացա դիմանալ և միջամտեցի:
-Ձեր կյանքում
որևէ հայի հանդիպե՞լ եք:
-Ոչ,- ասացին:
-Հայկական մշակույթին
ծանո՞թ եք:
-Ո´չ:
- Երբևէ
հայկական կերակուր կերե՞լ եք: Հայերի սովորույթները, ավանդույթները գիտե՞ք: Հայերի
հետ երբևէ նստե՞լ, խոսե՞լ եք: Գոնե մեկ հայի հետ ծանոթացե՞լ եք:
-Ո´չ:
-Ինչո՞ւ ծանոթանամ որ: Նրանք ո´չ թուրք են, ո´չ էլ մուսուլման,-պատասխանեց մյուս աղջիկը»:
Թուրք հոդվածագիրը ափսոսանք է հայտնում նման վերաբերմունքի համար` նշելով, որ հենց դա է ամենամեծ խնդիրը:
«Ինչ ցավալի
է, որ մարդկանց մասին, ովքեր թուրք կամ մուսուլման չեն, նման անմարդկային
արտահայտություններ ենք անում: Սակայն ոչ ոք հայերի մաշկույթը և թուրքական
մշակույթում հայերի ունեցած դերի մասին ոչինչ չգիտի: Օրինակ` Հակոբ Մարդայանին
քանի՞ թուրք է ճանաչում: Թուրքերենի բնագավառում կատարած աշխատանքների շնորհիվ Աթաթուրքի կողմից Դիլաչար (լեզու բացող-խմբ.)
ազգանունն է ստացել: Հակոբ Մարդայանը միևնույն ժամանակ եղել է Թուրքիայի
լեզվագիտական ընկերության առաջին քարուղարը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |