Իրավական14:04, 23 Հուլիս 2013
ՄԻԵԴ-ը դատապարտել է Թուրքիային Գեզիի դեպքերից տուժած քաղաքացուն վճարել 20.000 եվրո

Ստամբուլի Գեզի զբոսայգու ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից ծեծի ենթարկված Ներգիս Իզջիի հայցի համաձայն Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում ընդդեմ Թուրքիայի գործ էր հարուցվել: Ըստ «Հաբերթյուրք» լրատվական կայքի` ՄԻԵԴ-ը բավարարել է վերոնշյալ հայցը և անհիմն համարել ոստիկանության կողմից հասարակական կարգը ապահովելու, ինչպես նաև ցույցերը ցրելու նպատակով կիրառված մեթոդները: Ըստ մարդու իրավունքների եվրոպայի դատարանի որոշման Թուրքիայի ոստիկանության կողմից կիրառված մեթոդները հակասում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի`«հանրահավաքների ազատության» մասին 11-րդ կետին:
Թուրքայի իշխանությունները դատարանին ներկայացրած պաշտպանության մեջ պնդել են, որ թուրք ոստիկանների վարքագիծը եղել է օրենքի սահմաններում: Սակայն նրանց չի հաջողվել հասնել ցանկալի արդյունքի, քանի որ մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ներկայացված տեսանյութերում ակնհայտ երևում է թուրք ոստիկանների վարքագիծը: Եվրոպական դատարանում, հասարակական ցույցերի ժամանակ թուրք ոստիկանների կողմից կիրառված սաստիկ մեթոդների, ինչպես նաև «հանրահավաքների ազատության» օրենքի խախտմանը առնչվող 130 դատավարություններ դեռևս ընթացքի մեջ են: Միևնույն ժամանակ Թուրքիային հիշեցվել է Մարդու իրավունքների եվրոպական կենվենցիայի 46-րդ կետով ստանձնած պարտականությունների մասին: Ըստ ՄԻԵԴ-ի կայացրած դատավճռի` Թուրքիան պարտավոր է հայցվոր Ներգիս Իզջիին վճարել 20.000 եվրոյի բարոյական փոխհատուցում վճարել:
Հիշեցնենք որ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Մարդու իրավունքների կազմակերպության Դիարբեքիրի գրասենյակի հայցը` ընդդեմ Թուրքիայի: ՄԻԵԴ-ը մեղավոր էր ճանաչել Թուրքիային` 2006թ. մարտի 28-ին Դիարբեքիրում տեղի ունեցած մասսայական ցույցերի ընթացքում ոստիկանների կողմից անթույլատրելի քանակությամբ արցունքաբեր գազի կիրառման համար, որի հետևանքով մահացել էր 10 ցուցարար: Եվրոպական դատարանը Թուրքիային դատապարտել էր 15000 եվրո փոխհատուցման: Թուրքիան պետք է հոգար նաև դատական ծախսերը (5000 եվրո):
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |