Իրավական15:39, 24 Հուլիս 2013
Սևակ Բալըքչըին սպանողը դատի է տվել այդ մասին հոդված գրած լրագրողին

Թուրքական «T24» էլեկտրոնային լրատվականի
հաղորդմամբ` 2011 թվականի ապրիլի 24-ին
Թուրքիայում պարտադիր ծառայության մեջ գտնվող հայազգի շարքային զինծառայող Սևակ
Բալըքչըին սպանած ծառայակից Քըվանչ Աղաօղլուն դատի է տվել սպանության մասին հոդված
հրապարակած լրագրող Ջևաթ Սինեթին:
Հունիսի 15-ին հրապարակված իր հոդվածում Ջևաթ Սինեթը գրել էր. «Սպանության կասկածյալը
նույնիսկ ծխախոտ ծխելիս իրեն հոգեկան հիվանդի պես էր պահում. նորմալ մարդու պես
չէր դրսևորում» : Նմանատիպ արտահայտությունների ու հոդվածագրի կողմից ներկայացված
սպանության որոշ մանրամասների համար Աղաօղլուի փաստաբանները դատի են տվել
վերջինիս` մեղադրելով Աղաօղլուի ինքնասիրությունն ու պատիվ վիրավորելու մեջ:
Ջևաթ Սինեթը թեմայի վերաբերյալ պարզաբանումներ է տվել`
մասնավորապես ասելով.
«Քըվանչ Աղաօղլուի փաստաբանները արդեն մի քանի անգամ իմ
դեմ հայց են ներկայացնում և ամեն անգամ ժամերով ձերբակալված մնալուց հետո
ոստիկանությունը ուժով դատարան է տանում: Ինչու՞մն է իմ մեղքը: Իմ մեղքը
հանցագործություն կատարածներին, մարդասպաններին մարդասպան անվանելն է: Դրա համար
պահանջում են ինձ 5 տարով զրկել լրագրողական գործունեությունից, և դատական
պատասխանատվության ու ֆինանսական տույժի ենթարկել:
Հավելենք նաև, որ համացանցում, ի պաշտպանություն
լրագրողի, ստորագրահավաք է սկսվել:
Հիշեցնենք, որ Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում
տեղակայված ժանդարմերիական զորամասում
2011-ի ապրիլի 24-ին պոլսահայ Սևակ Շահինին հրազենից արձակված կրակոցով
սպանել էր ծառայակից Քվանչ Աղաօղլուն: Պաշտոնական վարկածի համաձայն`սպանությունը
տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր պատահաբար
արձակված կրակոցից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |