Քաղաքական10:19, 24 Հուլիս 2013
Թուրք պատգամավորը` ընդդեմ «Սանասարյան տունը» հյուրանոց վերածելու որոշմանը
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական
կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն , հայկական «Սանասարյան տունը» հյուրանոցի
վերածելու վերաբերյալ Թուրքիայի Ազգային Մեծ ժողովին (ԹԱՄԺ) գրավոր հարց է
ուղարկել` պահանջելով, որ Թուրքիայի Մշակույթի և Զբոսաշրջության նախարար Օմեր
Չելիքին պատասխանի դրան:
Թանրըքլըն, ներկայացրած հարցի մեջ մասնավորապես ասվում է. « Մամուլում կա
տեղեկություն, որ Թուրքիայի հայերին պատկանող , սակայն հիմնադրամների վարչության
ձեռքում գտնվող պատմական «Սանասարյան տունը» պատրաստվում են 20 տարի ժամկետով
վարձակալության տալ: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հարցին: Պատմական շինությունը
վարձակալության հանձնելու վերաբերյալ որևէ որոշում կամ կարգադրություն ստորագրե՞լ եք: Արդյո՞ք
ճիշտ է այն տեղեկությունը, որ «Սանասարյան տունը» վերածվելու է հյուրանոցի: Ճի՞շտ եք
համարում պատմական կառույցը առևտրային նպատակներին ծառայեցնելը:
Հայերի համար հոգևոր նշանակություն
ունեցող շինությունը պահանջվում է վերադարձնել Հայոց պատրիարքարանին: Դուք այս պահանջը
բավարարելու համար որևէ ջանք գործադրելու՞ եք: Արդյո՞ք պատահականություն է , որ «Սանասարյան
տան» վերաբերյալ նման որոշում ընդունվեց 1915թ. իրադարձությունների հարյուրամյակի
նախաշեմին:
Նշենք, որ «Սանսարյանի տուն» անվանումով այս շենքը, որը հայ համայնքին վերադարձնելու համար հայցով դատարան էր դիմել Պոլսի Հայոց պատրիարքարանը, կառուցվել է 1881 թվականին Էրզրումցի հայ վաճառական Մկրտիչ Սանսարյանի կողմից: Ստամբուլում հիմնադրված այս շենքը նպատակ է ունեցել Իզմիրում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել: Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո Հայոց պատրիարքին: Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |