Հասարակական13:59, 25 Հուլիս 2013
Հայկո Ջեփքինը դատի է տվել իրեն «հայ վիժվածք» անվանողին
Ստամբուլաբնակ հայտնի ռոք երգիչ հայազգի Հայկո Ջեփքինը հակընդդեմ հայց է ներկայացրել իրեն մարդ ծեծելու մեջ մեղադրողների դեմ:
Հայկոյի դեմ գործ էր հարուցվել այս տարվա
փետրվար ամսին տեղի ունեցած
միջադեպի համար: Հայցվորը, պահանջելով 3 տարվա ազատազրկում, պնդում է, թե Հայկոն իրեն ծեծի է ենթարկել:
Ըստ թուրքական «Սաբահ» օրաթերթի Ջեփքինը, հերքելով իր մեղքը , հանդես է եկել հակկընդեմ հայցով և անհիմն պնդումներով շահ հետապնդելու և իրեն անձնական վիրավորանք հասցնելու համար պահանջել իր դեմ ավելի վաղ հայ ներկայացրած կողմին
դատապարտել 5 տարի ազատազրկման:
Բանն այն է, որ Հայկոյի փաստաբանները ավելի վաղ հայտարարություն էին տարածել, որի մեջ ասվում էր, որ փետրվարի 17-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող զվարճանքի վայրերից մեկից դուրս գալու ժամանակ 2 հոգի մոտեցել են Հայկո Ջեփքինին և ցանկացել բարևել: Սակայն այդ պահին այս անձանց ընկերուհիներից մեկը, ով եղել է ալկոհոլի ազդեցության տակ, մոտենալով Հայկոյին ասել է. « Դու ո°վ ես որ», ապա դիմելով ընկերներին, հայհոյանքներ է հնչեցրել Հայկոյի հասցեին.
«Նա ...ի տղա է, իսկ դուք հայ վիժվածքի ձե՞ռքն եք սեղմում»:
Այնուհետև հարձակվել է Հայկոյի վրա: Հայկոյի կողքին գտնվող ընկերները նրան հեռացրել են Հայկոյից: Այս քաշքշուքի ընթացքում ծայրաստիճան հարբած աղջիկը վայր է ընկել: Միջադեպի ընթացքում Հայկո Ջեփքինի կողմից վերոնշյալ անձի նկատմամբ ուժ չի գործադրվել և ոչ էլ վիրվորական խոսք է ասվել:փետրվարի 18-ին
վերոնշյալ
անկարգապահ
աղջկա
փաստաբանը
զանգել
է
Հայկոյին
և
պահանջել 50.000 լիրա, այլապես իրենք
բողոք
կներկայացնեն
ոստիկանություն: Սակայն
չկարողանալով
փող
շորթել
Հայկո
Ջեփքինից, նրանք
բողոքը
ներկայացրել
են:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |