Հասարակական09:07, 26 Հուլիս 2013
Թուրքիա. ևս մեկ հայկական եկեղեցի փլուզման եզրին է
Վանի 100-րդ տարի համալսարանի արվեստի պատմության մասնագետ
Մեսութ Գյուլը, անդրադառնալով Վանի՝ ավերվելու վտանգի տակ գտնվող հայկական Սուրբ Թովմաս
եկեղեցուն, նշել է, որ իսլամական ճարտարապետությանը դարձվող ուշադրությունը պետք է
տարածվի նաև հայկական եկեղեցիների վրա:
Ինչպես հայտնում է թուրքական «Դեմոկրատ հաբեր» էլեկտրոնային լրատվականը՝ Վանի համալսարանի արվեստի պատմության մասնագետ Մեսութ Գյուլը նրանց հայտնել է, որ Ռշտունիների, իսկ այնուհետև Արծրունյաց իշխանական տան տիրույթ հանդիսացած, պատմական Հայաստանի Վանի գավառում գտնվող Սուրբ Թովմաս եկեղեցին փլուզման եզրին է: Գյուլի խոսքերով լքված եկեղեցուն տարիներ շարունակ մեծ վնասներ են հասցրել գանձ որոնողների «պեղումները», և այն անհապաղ վերականգնման կարիք ունի:
Հայոց Գագիկ Բագրատունի թագավորի ժամանակաշրջանում կառուցված եկեղեցին առ այսօր լքված է մնում նաև շրջակա միջավայրի և զբոսաշրջության վարչության կողմից պաշտպանության տակ չվերցվելու պատճառով:
Ինչպես նշում է արվեստի պատմության մասնագետը, 1801 թվականին վերանորոգված և 1895-ին թալանվելուց հետո լքյալ վիճակում հայտնված եկեղեցին այժմ էլ բավականին պատկառելի տեսք ունի: Վանական համալիրից մեր օրեր են հասել միայն եկեղեցին, արևմտյան կողմում ավելի ուշ կառուցված ժամատունը և շրջակա պատի մի մասը:
Այս եկեղեցին էլ շրջակա գրեթե բոլոր հայկական եկեղեցիների նման որպեղ ախոռ է ծառայում:
Եկեղեցու շրջակա պատի մոտ 100 մ հեռավորության վրա գտնվում է հայկական գերեզմանատունը, որտեղ դեռ բավականին ամբողջական մնացած գերեզմանաքարեր են պահպանվել: Սակայն գերեզմանների մեծամասնությունը փորված է, գերեզմանքարերը տեղահան են արված և այս ու այն կողմ թափված:
Մեսութ Գյուլը մտահոգություն հայտնելով տեղական
բնակչության կողմից հայկական ճարտարապետական հուշարձանների ավերման առթիվ, ասել է
. «Հայկական ճարտարապետության հուշարձանների ավերումը
կանխելու համար պետք է տարածաջրջանում դրանք ներկայացնել և դիտարկել իսլամական
ճարտարապետության կողքին: Հասարակության կողմից դոմինանտ կրոնի գաղափարի
ազդեցության տակ կառույցներին հասցվող վնասը կանխելու համար պետք է նաև
հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |