Քաղաքական11:55, 29 Հուլիս 2013
Թուրք հոդվածագիր. «Մեծ Թուրքիա դառնալու պայմաններից մեկը Հայկական հարցի լուծումն է»
Թուրքական «T24» լրատվական կայքում հրապարակվել է գրող
Ադնան Բոյնուքարայի «Մեծ Թուրքիա դառնալու պայմաններից մեկը Հայկական հարցի
լուծումն է» վերտառությամբ հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև`որոշակի
կրճատումներով:
«Վերջին օրերին լուրեր են հրապարակվել այն մասին, որ Մուշում տները, որոնք 1915 թ.-ից առաջ հայերին են
պատկանել, քանդում են «քաղաքաշինություն անվան տակ»: Ավերմանը ընդդիմացողների արձագանքներին ի
պատասխան Մուշի քաղաքապետը ասել է. «Ինձ ապացույց ցույց տվեք: Կա՞ մեկը, որ
սեփականության վկայական ունենա»:
Մի ժամանակահատվածում, երբ տեղական ինքնակառավարման մարմինները պատմական
կառույցները վերկանգնում են, իսկ «Հիմնադրամների գլխավոր վարչությունը»
իրականացրել է հանրապետության պատմության մեջ ամենամեծ վերանորոգման աշխատանքները,
անհնար է Մուշի 150-ամյա տների ավերումը որևէ փաստարկով
պաշտպանել:
Սա նշանակում է վերացնել պատմական ժառանգությունը: Սեփականատիրոջ
վերաբերմունքը ունենալը, անկասկած, կարևոր է, սակայն ամենակարևորը քաղաքը
գեղեցկացնելու, պատմական ինքնությունը պահպանելու և տնտեսության զարգացմանը նպաստող հուշարձաններին
նոր կյանք հաղորդելու մոտեցումն է: Սակայն ուրիշի սեփական ունեցվածքը
հասարակության անունից տնօրինելն էլ առանձին հարց է: Այն էլ այս գույքը, որ
պատմության ամենաբացասական ժամանակահատվածում, պատկանել է մարդկանց, ովքեր տանջանք
ու աքսոր են տեսել: Այս պարագայում իրավիրճակը ավելի կարևոր է դառնում: Մտածելու
տեղիք է տալիս նաև այն հանգամանքը, որ պատմական ժառանգության պաշտպանության,
վերկանգնման, փոքրամասնությունների գույքի վերադարձման հարցում կարևոր գործ կատարած կառավարությունը ստորագրել է
տեղական ինքնակառավարման մարմինի նմանատիպ որոշումը:
Իրականում այս առումով, երբ մոտենում է 2015 թվական, օգտակար կլինի Հայկական հարցի
մասին խոսել: Թուրքիան միշտ այս հարցը դիտել է որպես հողային
պահանջատիրության, արտաքին քաղաքականության հավասարակշռության պահպանման գործիք,
խնդիր, որի մասին պետք է խոսել օտար երկրների հետ:
Երբ բոլոր երկրները իրենց խաղերը այս հարցի վրա կառուցելու ջանքերը միավորում են,
Թուրքիան ի վիճակի չի լինում քայլ անել: Սա էլ հարցի մարդկային չափը չտեսնող,
չլսող և այդ պատճառով էլ լուծումը օրակարգ
չներառող Թուրքիա է նշանակում: Այս
դիքորոշման բնական արդյունքը ամեն տարի ապրիլ ամսին Թուրքիայի դեմ
կազմակերպվող արշավներն են և դրա ձևավորած
ազդեցությունից խեղդվող Թուրքիան է: Կարիք չկա անգամ նշելու, որ այս հարցով
Թուրքիայի վրա ճնշում գործադրող պետությունների գլխավոր շարժառիթը խնդիրը լուծելը
չէ: Նրանց հիմնական նպատակը Թուրքիայի հետ
հարաբերություններում վերջինիս նկատմամբ որպես գործիք օգտագործելն է: Կարճ ասած`
Թուրքիան բանտարկվել է կախարդական շրջանակի մեջ:
Կասկածից վեր է, որ Թուրքիան վերջին տարիներին ուժեղանալով դարձել է համաշխարհային դերակատարում ունեցող
պետություն, որը ներքին խնդիրները լուծելու կամք է դրսևորել, և օրինակ է դարձել
մուսուլամանկան աշխարհի համար: Քրդական հարցում ցուցաբերած կամքը ամենավառ օրինակն
է: Հենց այս կետում էլ պետք է մի հարց տալ. Ի հայտ եկած այս փոփոխությունը արդյո՞ք
որոշիչ կլինի Թուրքիայի ամենախորքային հարցի` հայերի հարցի համար: Կատարված փոփոխությունը քննելիս պարզ է
դառնում, որ այն հնարավոր է :
Հատկապես
համաշխարհային դերակատար և Մեծ Թուրքիա ստեղծելու ամենառաջին պայման
ինքնավստահությունը է, իսկ այն կասկածի տակ դնող հարցերից Հայկական հարցում
ունեցած դիրքորոշումն է:
Այս տեսնկյունից կարևոր է, որպեսզի Թուրքիան ցույց տա, որ իր մեծության մասին
պնդումները պարզապես խոսքեր չեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |