Միջազգային11:27, 29 Հուլիս 2013
Սոմալիում Թուրքիայի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գտնվող Թուրքիայի դեսպանատան վրա հունիսի 27-ին զինված հարձակում է տեղի ունեցել: Ահաբեկչության ժամանակ շենքի անվտանգության աշխատակիցներից մեկը զոհվել է և ևս 3 ոստիկան վիրավորվել է: Մոգադիշիոյում գտնվող թուրք բժիշկները վիրավորներին առաջին բուժօգնություն են ցույց տվել, այնուհետև նրանց շտապ օգնության ինքնաթիռով տեղափոխել են Թուրքիա: Թուրքիայի արտգործնախարարությունը դեպքի առնչությամբ գրավոր հայտարարություն է տարածել, որում խստորեն քննադատվել է ահաբեկչությունը, իսկ միջադեպի հետևանքով զոհված ծառայողի ընտանիքին, մերձավորներին և գործընկերներին ցավակցական ուղերձ է հղվել, ինչպես նաև մյուս վիրավորներին շտապ ապաքինում է մաղթվել:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Սպասում ենք, որ Մոգադիշիոյում գտնվող Թուրքիայի դեսպանատան վրա իրագործված ահաբեկչության պատասխանատուները արագ կերպով կձերբակալվեն և արդարադատությանը կհանձնվեն: Թուրքիան եղբայրական սոմալի ժողովրդի կողքին է, և շարունակելու է օգնել նրան»: Ըստ թուրքական «Ինտերնետհաբեր» լրատվական գործակալության` ահաբեկչության իրագործելու պատասխանատվությունը ստանձնել է «Ալ Քաիդա» իսլամիստական շարժմանն իրեն համախոհ համարող «Ալ Շաբաբը»: Ինչպես նաև հաղորդվում է, որ թուրք դիվանագետները Սոմալիի իշխանություններին ցուցաբերած աջակցության պատճառով են որպես թիրախ ընտրվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |