Ցեղասպանություն14:12, 30 Հուլիս 2013
Թուրք հոդվածագիրն անդրադարձել է Բելգիայում ցուցադրված Հայաստանի մասին փ/վ ֆիլմին
Թուրքական «Աքշամ» թերթում լույս է տեսել հոդվածագիր Ֆիքրեթ Այդեմիրի՝ Հայաստանի վերաբերյալ հոդվածը:
Ստորև, որոշ կրճատումներով ներկայացվում է հոդվածը.
«Հայաստանի և Եվրամիության (ԵՄ) միջև ավարտվել են «Խորը և համապարփակ ազատ առևտրային գոտի» ստեղծելու վերաբերյալ բանակցությունները: ԵՄ Արտաքին գերատեսչության բարձր ներկայացուցիչ Քաթերին Աշթոնը, ինչպես նաև Եվրոխորհուրդի (ԵԽ) հարևանության և ընդլայման հարցերով պատասխանատու Ստեֆան Ֆյուլեն Հայաստանի հետ ստորգվրած պայմանագրերի հետ կապված իրենց գոհունակությունն են հայտնել: Հայաստանը Եվրոպայի հետ անցած տարի 1 միլիարդ եվրոյի առևտուր է կատարել: Հայաստանի արտաքին առևտրի 1/3 կատարվում է Եվրոպայի հետ: Վերոնշյալ պայմաագրով սպասվում ապրանքաշրջանառության ծավալների ևս 15%-ի աճ:
ԵՄ և Հայաստանի միջև «Խորը և համապարփակ ազատ առևտրային գոտի» ստեղծելու վերաբերյալ բանակցությունների ավարտվելուն պես, հենց նույն օրը երեկոյան, բելգիական հեռուստաընկերությամբ Հայաստանի մասին փաստավավերագրական ֆիլմ է ցուցադրվել: Մի քանի տարի առաջ «Մեքքա գնացող ճանապարհը» վավերագրական ֆիլմերի շարքով ճանաչելիություն ձեռք բերած Ջան Լեյերը, այս անգամ, 11 մասից բաղկացած «Երեկոյի երկիր գնացող ճանապարը» փաստավավերագրական ֆիլմերի շարքն է պատրսատել: «Մարդկության պատմության ճանապարհորդությունը» բաժնում մի ենթաբաժին էլ Հայաստանին է առաձնացվել:
Ֆիլմում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ երիտասարդներին ուղղված խոսքն է մեջբերվում. «Ղարաբաղը մենք հետ վերցրեցինք, իսկ Արարատը նվաճելու հերթը ձերն է»: Այս տողերը ֆիլմում շատ հաճախ էր ցուցադրվում: Ասվում է, որ Արարատը հայերի ազգային խորհրդանիշն է: Սակայն շեշտադրվում է, որ այս ազգային խորհդանիշը 70 տարի առաջ՝ սահման գծելիս, հանձնվեց «հավերժ թշնամի» Թուրքիային: Արարատ լեռը հայերի տեսանկյունից բավական կարևոր է: Քանի որ Նոյի տապանը հենց այս լեռան վրա է հանգրվանել: Եվ Նոյը, ով համարվում է առաջին մարդը, համարում են, որ հայ է եղել:
Հայաստանում և Երևանի փողոցներում բոլորի երազանքը Արարատ սարն է: Այնտեղ՝ Խոր Վիրապում, մի վայր է ստեծվել, որտեղից կարելի է տեսնել Արարատ սարը: Ֆիլմում հանդիպում ենք Վերգինե Սվազլյանի հետ, ով իր կյանքը նվիրել է 1915 թվականնի իրադարձությունների պարզաբանմանը և լուսաբանմանը: Նա 1915 թվականի դեպքերի հիման վրա ավելի քան 70 գիրք է հեղինակել: Նրա երազանքը միակն է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը և Արարատը միացվի Հայաստանին: Սվազյլանի խոսքերի համաձայն ԽՍՀՄ սահմանները 1990-ականներին վերստին առանձնացվեցին, Հարավսլավիայից էլ 7-8 նոր պետություն է ձևավորվել: «Ինչու՞ Հայաստանի և Թուրքիայի սահմանը վերստին չգծվի» հարցը նա օրակարգ է բերում:
Ֆիլմում երեք տարբեր թեմաներ են շեշտադրվում. 1915 թվականը, Արարատ լեռը և աղքատության պատճառով ԽՍՀՄ ժամանակաշրջանի հանդեպ կարոտը: Հայաստանում լրջորեն 2015 թվականին են նախապատրաստվում՝ ամբողջ աշխարհում 1915 թվականի դեպքերը հիշատակելու համար»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |