Հասարակական08:04, 31 Հուլիս 2013
Թուրքերը շարունակում են որոնել հայերի գանձերը
Թուրքական «Թարաֆ» պարբերականը անդրադարձել է Մուշի հայկական պատմական տների ապամոնտաժմանը` խնդիրը դիտարկելով մեկ այլ շատ կարևոր խնդրի` Թուրքիայում տարածված գանձախուզության տեսանկյունից:
Մուշում ապամոնտաժվող հայկական տները թալանում են: Տների
տակ փորած գանձախույզները, Facebook սոցցանցի միջոցով հայերի գտնելով, նրանցից
օգնություն են խնդրում` դրա դիմաց մասնաբաժին առաջարկելով:
ԱՄՆ-ում բնակվող
Նադյա Ույգունը պատմել է, որ Մուշի ավերումների սկսումից հետո գանձ
որոնողներից 10-ից ավել նամակ է ստացել:
«Facebook
սոցանցում Մուշում բնակվող իմ
ընկերների հետ գրառումների միջոցով ինձ են գտել: Այդպիսի հիմար պահանջները
տեսնելով` իմ մոտ այնպես զգացողություն էր, որ ցեղասպանության ենթարկված պապերիս
մեկ անգամ էլ են սպասում: Տների ավերակների մեջ գանձ որոնելը հիմարության
գագաթնակետն է… Մուշում հայ չի մնացել, վերջացավ, հիմա էլ մշակութային
ցեղասպանություն են շարունակում` զբաղված են նրանց հետքերը, նրանց մասին
հիշողությունը ջնջելով: Միայն պետությունը կարող է դրան խոչընդոտել»,-ընդգծել է Ույգունը:
Մուշի բնակիչ Ռոբին Էրդենջին էլ հաստատեց, որ պատմական տների ավերակներում գանձախույզներ են ման գալիս: Ըստ Ռոբինի` երբեմն բահերով, երբեմն էլ հողափոր մեքենաներով գալիս գանձ են որոնում: «Նրանք հավատում են, որ աքսորի ժամանակ հայերը իրնեց ոսկիները հողի տակ են պահել: Այդ իսկ պատճառով էլ ամեն տեղ փորում են: Չեմ տեսել, որ նրանց փնտրտոուքները որևէ արդյուքն տան, բայց ակնհայտ է, որ այդ հորատումներով բնությունն ավերում են»,- հայտնել է Մուշի բնակիչը:
Գարո Փայլանն էլ
պատմել է, որ 90-ականներին
գանձախույզները առևանգել էին իրեն:
«90-ականներին որպես զբոսաշրջիկ գնացել էի Դիարբեքիր:
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու մոտակայքում շրջելիս փորձում է եկեղեցու մասին
տեղեկություններ հավաքել: Իմանալով որ հայ
եմ` գիշերով ինձ առևանգեցին` ասելով. «Եկել ես գանձ գտնելու, մեզ տեղը պետք է
ցույց տաս, թե չէ քեզ կսպանենք»: Սակայն
առավոտյան հավատալով, որ գանձի հետևից չեմ եկել, ինձ բաց թողեցին»:
Փայլանը նաև նշել է, որ որոշ գանձ որոնողներ հավատում
են, որ եթե քահանան աղոթք կարդա, ուրեմն իրենք հաստատ գանձը կգտնեն ու երբեմն
եկեղեցի գնալով այդպիսի պահանջներ են ներկայացնում:
Հիշեցնենք, որ հայկական թաղամասի քանդումը ծրագրող «քաղաքաշունության» նախագծի շրջանակներում նախատեսվում է 500 տան փոխարեն բազմաբանակրան շենքեր կառուցել: Պատմական տների 80 տոկոսը արդեն քանդվել է: Սակայն հայկական տների ապամոնտաժումը դադարեցվել է Վանի մշակույթի պահպանության խորհրդի կողմից` հայկական տներից մեկի գրանցումից հետո:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |