Հասարակական09:23, 02 Օգոստոս 2013
Культура» հեռուստաալիքի հաղորդավարը ներողություն է խնդրել հայերից
Ինչպես տեղեկացնում է «yerevannews.am»-ը,
«Культура» հեռուստաալիքի «Власть факта» հաղորդման վարող Սերգեյ Մեդվեդևը գրավոր ներողություն է Լոմոնոսովի անվան
Մոսկվայի պետական համալսարանի` Ասիայի և Աֆրիկյաի ինստիտուտի տնօրեն, պատմական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պատմաբանների ռուս-թուրքական հանձնաժողովի անդամ Միխայիլ
Մեյերի անունից, ով ելույթ ունենալով «Турецкий марш» շարքում և մեկնաբանելով
Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության պատմական փաստերը, իր
մեկնաբանություններում թույլ է տվել ցինիկ արտահայտություններ:
Նա մասնավորապես նշել է,
որ «դա եղել է երկկողմանի սպանություններ», «հայերի որոշ հատվածը» կարողացել է հրաշքով
կենդանի մնալ, «դա ցեղասպանություն չէ և մեկ ու կես միլիոն մարդ չի սպանվել»:
Մեյերի մեկնաբանությունները ենթադրել են Ցեղասպանության լիակատար հերքում և
համընկնում են Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման հետ: Իր ելույթներով Միխայիլ
Մեյերը փաստացիորեն հանդես է եկել հայերի ցեղասպանության հարցում ՌԴ-ի պաշտոնական
դիրքորոշման դեմ:
Հայկական սփյուռքի շատ ներկայացուցիչներ, Ռուսաստանում հայկական
կազմակերպություններ, ռուսական մտավորականության և լրատվամիջոցների
ներկայացուցիչներ հանդես են եկել Մեյերի մեկնաբանությունների սուր քննադատությամբ
և դիմել են Культура հեռուստաալիքին`
խնդրելով հանդես գալ դրանց հերքումով:
«Власть факта»-ի հաղորդավար Սերգեյ Մեդվեդևի նամակում, որը
հրապարակվել է «Aspekty.net» կայքում, մասնավորապես նշված է.« 2013 թվականի
հուլիսի 11-ին հեռարձակված Турецкий марш հաղորդման հյուրերից
մեկը Ասիայի և Աֆրիկայի Ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Սերաֆիմովիչ Մեյերը կատարել է մի շարք մեկնաբանություններ կապված Օսմանյան
կայսրությունում հայերի ցեղասպանության մասին, որոնք որոշ հանդիսատեսներ վիրավորական են
համարել և պատմական փաստերին անհամապատասխան: Այս կապակցությամբ ես ցանկանում եմ
հայտարարել.
Ես հասկանում եմ հեռուստադիտողների զայրույթը կապված հյուրի
մեկնաբանությունների հետ, որոնք կարելի է հասկանալ այն իմաստով, որ նա կասկածի է
ենթարկում ցեղասպանության մասշտաբների և անգամ դրա գոյությունը: Հաղորդումը
ուղղակի ասպարեզ է տրամադրում հյուրերին արտահայման համար, ընդ որում ես ջանում եմ
չվիճել հյուրերի հետ և չհերքել նրանց տեսանկյունները: Իմ պարտավորությունն է որպես
հաղորդավար տրամադրել հարցի շուրջ մտքերի ինչքան հնարավոր է լայն սպեկտր և թույլ
տալ հանդիսատեսին անձամբ գալ եզրակացության:
Տվյալ դեպքում, սակայն, հարցը վերաբերվում էր բարդ էթնիակական նյութի`
Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության և Թուրքիայի հերքողական
քաղաքականության մասին: Մասնավորապես մեր երրորդ սյուժեում մենք պատմել ենք Օրհան
Փամուկի մասին,ով հազիվ է փրկվել ձերբակալուևթյունից և ստիպված է եղել հեռանալ
Թուրքիայից, քանի որ բարձրացնում էր ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվության
հարցը: Հասկանալով այս հարցի ամբողջ ցավը և Մեյերի մեկնաբանությունների
վիճարկելիությունը, ինչպես նաև այն փաստը,որ հաղորդման երկրորդ հյուրը, ինչպես
հետագայում պարզվեց, այս հարցին համաձայն էր, ես չշարունակեցի խորացնել
ցեղասպանության հարցը,որպեսզի հյուրերիս թույլ չտամ ավելի քիչ քաղաքականապես
կոռեկտ արտահայտությունները:
Հայերի ցեղասպանության նկատմամբ իմ սեփական վերաբերմունքը մնում է անփոփոխ:
Այն 20-րդ դարի ամենասարսափելի հանցագործություններից մեկն է, Հոլոքոստին,
Ուկրաինայում սովամահության և այլ ցեղասպանության հայտնի դեպքերի հետ մեկտեղ: Ինձ
հարազատ է հայ ժողովրդի ցավը, որը չի անցնում նաև այսօր ողբերգությունից մեկ դար
անց: Ես հասկանում եմ, որ այդ վերքը բաց է մինչ բոլոր երկրներ չեն ընդունել
ցեղասպանության փաստը և քանի դեռ տեղի չի ունեցել ապաշխարության և հաշտեցման
գործընթացը: Ողբերգության հարյուրամյակի նախօրեին մեր հաղորդումը կանի բոլոր
հնարավորը, որպեսզի ավելի կատարյալ և օբյեկտիվ լուսաբանի Ցեղասպանության
պատմությունը:
Ես շատ եմ ափսոսում, որ մեր եթերը առաջ է բերել հանդիսատեսների տարբեր
արձագանքներ է առաջ բերել: Մեր նպատակը խառնաշփոթի մտցնելը, դաժանացնել սիրտը,
չհրահրել սկանդալներ, սակայն միժամանակ չվախենալ բարձրացնել պատմության,
հիշողության և հանցագործության համար ընդհանուր պատասխանատվության բարդ խնդիրներ,
որպեսզի վերջնական արդյունքում օժանդակել ժողովուրդների հաշտեցմանը: Մենք
հետագայում էր կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |