Մշակութային10:17, 02 Օգոստոս 2013
Թուրքական գրականությունը աշխարհում մեծ պահանջարկ է վայելում

Թուրքիայում հրապարակվել է աշխարհում ամենաշատ պահանջարկ վայելող թուրք գրողների ցանկը: Այն գլխավորում են թուրք գրողներ Օրհան Փամուկը, Օրհան Քեմալը և Ահմեդ Համդի Թանփընարը: Թուրքիայի մշակույթի, արվեստի և գրականությանը կից թուրքերեն ստեղծագործությունների օտարալեզու հրատարակությանը աջակցող նախագծի (TEDA) շրջանակում 2005-2012 թվականների ընթացքում 366 գրողների 791 ստեղծագործություններ են հրատարակվել 357 տարբեր գրատներում: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության աշխատակիցների կողմից հրապարակված տվյալների համաձայն այս ընթացքում 53 տարբեր օտար լեզուներով թարգմանված Թուրքիայի գրական ստեղծագործությունները՝ ընդհանուր առմամբ 1333 գիրք, ընթերցողի դատին է հանձնվել աշխարհի ավելի քան 57 երկրներում:
Թուրքական «Դեմոկրատհաբեր» կայքի հաղորդմամբ ամենաշատ ճանաչում ձեռք բերած ստեղծագործությունների շարքում է գտնվում Օրհան Փամուկի՝ «Անմեղության թանգարան» վեպը: Այն թարգմանվել է 79 օտար լեզուներով, ևս 13 լեզուներով վերահրատարակվել է: Իսկ Փամուկի մեկ այլ՝ «Սև գիրք» վեպը ընթերցողի դատին է հանձնվել 11 լեզուներով: Մեկ այլ թուրք գրող Օրհան Քեմալի «Հոր տունը»՝ 9, և «Ջեմիլե»՝ 8 տարբեր լեզուներով են թարգմանվել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ թուրք
գրականության վերջին հաջողություններից են Օրհան Փամուկի՝ 2006 թվականին Նոբելյան
մրցանակի արժանանալը, ինչպես նաև, 2008 թվականին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում անցկացված գրքի ցուցահանդեսում, Թուրքիային որպես
հյուր պետություն ընդունելը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |