Հասարակական08:11, 02 Օգոստոս 2013
Թուրքիայում փոքրամասնություններին գրանցում են գաղտնի ծածկագրով
Թուրքիայում հրատարակվող երկլեզու (հայերեն, թուրքերեն) «Ակոս» թերթը հայտնում է , որ Թուրքիայում փոքրամասնությունների համար գաղտնի
«ազգության ծածկագրեր» են կիրառվել:
Այս փաստը հայտնի էր դարձել, երբ մի կին, որի ընտանիքը 1915 թվականին բռնի
իսլամացվել էր, հայկական եկեղեցում կնքվել էր և ցանկանում էր իր երեխաներին
հայկական դպրոց ընդունել: Ընտանիքի փաստաբան Իսմաիլ Ջեմ Հալավուրթը տեղեկացմամբ`
նրանք Ստամբուլի նահանգային և Շիշլի քաղաքային կրթության վարչություններին էին դիմել`
պահանջելով պաշտոնական գրություն տալ առ այն, որ երեխայի հայկական դպրոց ընդունվելու համար որևէ խոչընդոտ չկա:
Ստամբուլի և Շիշլիի կրթության վարչությունների գրագրությունից հայտնի է դառնում, որ դիմողների համար անհրաժեշտ է
իմանալ` արդյո՞ք երեխայի ծնողները դատական
որոշմամբ կրոն, անուն, դավանանք փոխել են, թե ոչ և երկրորդ` պետք է պարզեն բնակչության
հաշվառման մեջ ազգության գաղտնի ծածկագիրը: Եթե այդ ծածկագիրը 2-ն է, ապա երեխան
կարող է ընդունվել հայկական դպրոց:
Թուրքական «Ռադիքալ» թերթն էլ պարզել է, որ, որ «ազգության ծածկագիրը» սկսվել է
կիրառվել Լոզանի պայմանագրից հետո: Այդ գաղտնի ծածկագրերը կրառվել են հույների,
հայերի և հրեաների համար: Հույների կոդը եղել է 1-ը, հայերին` 2-ը, հրեաներինը`
3-ը:
Թերթը նշում է, որ, փաստորեն, եթե մեկը գրանցված չէ 2-րդ կոդի տակ, ապա չի կարող հայկական դպրոց ընդունվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |