Միջազգային08:20, 03 Օգոստոս 2013
Թուրք գործարարն ընտրվել է Եվրոպայի արդյունաբերական հսկաների հանձնաժողովի նախագահ

Առաջին անգամ Եվրոպայի սննդի արդյունաբերության 18 հսկաներին միավորող «Liaison» հանձնաժողովի նախագահ է ընտրվել թուրք գործարար Մեհմեթ Թութունջուն: Այս մասին տեղեկացնող թուրքական «Զաման» պարբերականը նշում է, որ «Yıldız Holding»-ի նախագահ Մեհմեթ Թութունջուն հիշյալ հանձնաժողովի վերջին ժողովում ընտրվել է նախագահ` երկու տարի ղեկավարման ժամկետով:
Հանձնաժողովը գործունեություն է ծավալում 1982 թվականից: Գործում է Եվրոպայի
սննդի և խմիչքի արդյունաբերության» (FDE) շրջանակներում և ներառում է արդյունաբերական
այնպիսի հսկաների, ինչպիսիք են են «Tate&Lyle»-ը.
«Ferrero»-ն, «Coca-Cola»-ն, «General Mills»-ը, «PepsiCo»-ն, «Kraft Foods»-ը, «Heinz»-ը,
«Agrokor»-ը, «Südzucker»-ը, «Cargill»-ը, «Mars»-ը, «Heineken»-ը, «Unilever»-ը, «Nestlé»-ն:
Թութունջուի
ղեկավարած թուրքական կազմակերպությունը հանձնաժողովին անդամակցել է 2009 թվականին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |