Միջազգային07:01, 03 Օգոստոս 2013
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության կառավարությունը հրաժարական է տվել

Ինչպես հայտնում է «CNNTurk» լրատվական ծառայությունը, Հյուսիսային Կիպրոսի
Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) վարչապետ
տկն Սիբել Սիբերը նախագահ Դերվիշ Էրօղլուին ներկայացրել է կառավարության
հրաժարականը: Այն բանից հետո, երբ հուլիս 28-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը
հրապարակեց վաղաժամ անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները, երկրի
գործադիր իշխանությունը նախապատրաստեց իր հրաժարականը:
Նախագահ Էրօղլուն մինչև նոր կառավարության ձևավորումը Սիբերին հանձնարարել է շարունակել պաշտոնավարությունը: Իսկ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը գումարվելու է օգոստոսի 12-ին, որի ժամանակ օրենսդիրի երդման արարողությունն է տեղի ունենալու: Այնուհետև նախագահ Էրօղլուն պատգամավորներից մեկին հանձնարարելու է 15-օրյա ժամկետում ձևավորել կառավարություն:
Նշենք, որ Կիպրոսի բնակչության մեծամասնությունը` գրեթե 80 տոկոսը, հույներ են, որոնց նախնիներն այստեղ բնակություն են հաստատել ավելի քան 3.000 տարի առաջ, 18 տոկոսը թուրքեր են, որոնք այստեղ հաստատվել են 16-րդ դարից սկսած: Իսկ 1974-ին թուրքիական բանակը պարզապես նվաճեց Կիպրոսի հյուսիսարևելյան մասը և այնտեղ հռչակեց այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, որը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից: ՀԹԿՀ-ն դեսպանատուն ունի Թուրքիայում և դիվանագիտական ներկայացուցչություններ 9 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում։ ՀԹԿՀ-ն զբաղեցնում է Կիպրոս կղզու մեկ երրորդը, մայրաքաղաքը Նիկոսիան է: Կիպրոսի Հանրապետությունից անջատող բաժանման գիծը համարվում է բուֆերային գոտի և պաշտպանվում են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կողմից։
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |