Հասարակական09:03, 05 Օգոստոս 2013
«Ազգության կոդերի» հարցը` Թուրքիայի մեջլիսում
Թուրքական «Թարաֆ» պարբերականը հայտնում է,
որ թուրքական առաջատար թերթերի կողմից ոչ
մուսուլմանների` մասնավորապես հույների, հայերի և հրեաների նկատմամբ կիրառվող «ազգության
կոդի» բացահայտումից հետո պատկան մարմինները սկսել են արձագանքել:
Թուրքիայի Ներիքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որի մեջ
ասվում է, որ քննարկման տեղիք տված կոդերը կիրառման մեջ են մտել Կրթության
նախարարության համար:
Հայտարարության մեջ, որը խոստովանում է «ազգության կոդերի» կիրառման գոյությունը,
ասվում է «Օսմանյան ժամանակաշրջանում բնակչության գրանցումներում առկա ազգերի կամ
ռասաների մասին տեղեկություններից օգտվելով` մեր քաղաքացիների ազգության մասին տեղեկությունները
փոխանցվում են Կրթության նախարարությանը»:
Իսկ «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության պատգամավոր Սեզգին
Թանրըքուլուն հարցը մտցրել է ԹԱՄԺ-ի (Թուրքիայի ազգային մեծ ժողով) օրակարգ: Նա, անդրադառնալով
ՆԳՆ հայտարարությանը, գրավոր հարցում է ուղարկել մեջլիս` պահանջելով վարչապետ
Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատասխանը:
Պատգամավորի` Էրդողանին ուղղված հարցերը
հետևյալն են. «Ինչու՞ են այդ կոդերը գաղտնի պահվել: Բնակչության հաշվառման մեջ
առկա տեղեկությունները միայն Կրթության նախարարության կողմից օգտագործելու մասին
տեղեկությունը կասկածելի չէ՞: Այս տեղեկությունները հասանելի՞ են անվտանգության, Ազգային հետախուզական
ծառայության, ոստիականության, կադաստրի, դատախազության և դատարանների համար: Երբ Լոզանի
պայամանագրում ոչ մուսուլմանների ծագման մասին տեղեկությունների գրանցման
անհրաժեշտության մասին որևէ արտահայտության չկա, ո՞ր օրենքի կամ հրամանի հիման վրա
է նման բան կիրառվում»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |