Իրավական11:40, 05 Օգոստոս 2013
Հրապարակվել է Թուրքիայի ամենաաղմկահարույց դատավարության վճիռը

Ստամբուլի ծանր հանցագործությունների քրեական դատարանը հրապարակել է 67 ձերբակալված
և 275 մեղադրյալ ունեցող «Էրգենոքոն»-ի գործով դատավճիռը:
Ըստ թուրքական «Զաման» պարբերականի` դատարանը վերոնշյալներից 21-ի նկատմամբ կայացրել է արդարացման վճիռ: Դատավճռում նշված է, որ «Էրգենեքոնը» եղել է ահաբեկչական զինված կազմակերպություն: Էրգենեքոնականները մեղադրվում են բազմաթիվ սպանություններ նախապատրաստելու և իրականացնելու, ինչպես նաևԹուրքիայում ռազմական հեղաշրջում նախապատրաստելու, մեջ, որի համար և դատարանը սահմանել է ազատազրկման հետևյալ պատժաչափերը:
Ազատազրկման դատապարտվածների մեջ կան զինվորականներ, գիտնականներ, լրագրողներ և այլ ոլորտների ներկայացուցիներ: Նվազագույն պատիժը սկսվում է 1 տարուց մինչև անգամ 86 տարի և ցմահ: Ստորև ներկայացված են ազատազրկման դատապարտվածների մի մասը:
Պաշտոնաթող ծովակալ Մեհմեթ Օթուզբիրօղլու` 20 տարի 6 ամիս
ԶՈւ Գլխավոր շտաբի գեներալ-լեյտենանտ Հըֆզը Չուբուքլու` 9 տարի 6 ամիս
Նախկին ոստիկանապետ Ադիլ Սերդար Սաչան` 14 տարի 5 ամիս
Պաշտոնաթող ծովակալ Ալաաթթին Սևիմ` 10 տարի
Պաշտոնաթող գեներալ-գնդապետ Իսմաիլ Հաքքը Փեքին` 7.5 տարի
Նախկին ռեկտորներ` Ֆերիթ Բեռնայ, Մուստաֆա Յուրթքուրան` 10-ական տարի
«Բանվորական» կուսակցության փոխնախագահ Ֆերիթ Լիսևեր` 15 տարի
«Բանվորական» կուսակցության փաստաբան Էմջեթ Օլջայթո` 13 տարի 2 ամիս
Պրոֆեսոր Էրոլ Մանիսալը` 9 տարի
Պաշտոնաթող մայոր Ֆիքրեթ Էմեքը` 41 տարի 4 ամիս
Էսենյուրթի նախկին քաղաքապետ Գյուրբուզ Չափան` 1 տարի 3 ամիս
Յալչըն Քյուչուք` 86 տարի
Թունջայ Օզքան` ցմահ
Լրագրող Ադնան Բուլութ` 6 տարի
«Այդընլըք» պարբերականի գլխավոր խմբագիր Դենիզ Յըլդըրըմ 16 տարի 10 ամիս
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Մուստաֆա Բալբայ` 24 տարի
ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին իրավախորհրդատու Էրդալ Շենել` 7.5 տարի
Հիշեցնենք, որ Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մեջ ևս «Էրգենեքոնը» մասնակցություն է ունեցել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |