Միջազգային07:10, 05 Օգոստոս 2013
Ֆիլիպինների կրթության նախարարը երկրում թուրքական դպրոցների թիվն ավելացնելու կոչ է արել

Թուրք և ֆիլիպինցի գործարարների կողմից հիմնված «ICAD» կրթական հիմնադրամը և
«Խաղաղօվկիանոսյան երկխոսություն» հիմնադրամը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կազմակերպել
են ճաշ` ի նշան բարեկամության: Ճաշին հրավիրված են եղել ինչպես պաշտոնատար այրեր,
այնպես էլ գործարար անձինք:
Ֆիլիպինների կրթության նախարար Արմին Լուիստրոն ներկաներին հավաստիացրել է, որ ինքը պատրաստ է օրենքի շրջանակներում անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է երկրում թուրքական դպրոցներ բացելու համար և կոչ արել Ֆիլիպինների ամեն շրջանում բացել թուրքական դպրոցներ:
Ներկաների թվում են եղել Ֆիլիպինների ԶՈւ Գլխավոր շտաբի պետի խոսնակը, առտրային
պալատների և ապրանքային բորսաների միության նախագահը, նախկին սենատորներ,
Ֆիլիպիններում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանը և ուրիշներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |