Մշակութային07:23, 08 Օգոստոս 2013
Մահացել է Թուրքիայի գունավոր լուսանկարչության հայրը` Հովսեփ Մինասյանը

Թուրքիայում մահացել է հայազգի անվանի լուսանկարիչ
Հովսեփ Մինասօղլուն: Ժամանակին նրա օբյեկտիվի դիմաց կանգնում էին տարբեր ոլորտների
ամենահայտնի մարդիկ: 2009 թվականից նա ապրում էր Ստամբուլի ծերանոցներից մեկում:
Վատառողջ էր և տարել էր սրտի մի քանի վիրահատություն:
Թուրքական «Հաբերահվալ» կայքն անդրադարձել է Հովսեփի կյանքին և գործունեությանը` հոդվածը վերնագրելով այսպես. «2013-ի օգոստոսի 7-ին լուսանկարների գույները խամրեցի°ն»: Բանն այն է, որ Հոփսեփ Մինասօղլուն Թուրքիայի լուսանկարչական արվեստի պատմության մեջ մտել է որպես առաջինը, ով գունավոր լուսանկարներ է արել:
Ստամբուլի հայաբնակ Սամաթիա թաղամասում ապրող Մինասյանների ընտանիքի չորրորդ զավակը եղած Հովսեփը ծնվել է 1929 թվականին: 1972-ին Հովսեփը միակն էր, որ թվականին Եվրոպայից բերված գունավոր լուսանկարի տպման սարքով առաջին քայլն արեց Թուրքիայի ստուդիական լուսանկարչության մեջ: 1955թթ. հայերի ու հույների դեմ կատարվող հայտնի բռնությունների ու կոտորածի ժամանակ հետո արտագաղթում է Ֆրանսիա: Այնտեղ աշխատում է մի շարք լուսանկարչական լաբորատորինաերում: 1962-ին վերադառնում է Թուրքիա և հիմնում «Հովսեփ Ստուդիո» լուսանկարչատունը: Եվրոպայից ձեռք բերած մասնագիտական փորձն ու գիտելիքները նա ծառայեցնում է Թուրքիայում լուսանկարչության զարգացմանը:
1980-ին ֆինանսական և տարիքի հետ կապված առողջական խնդիրների պատճառներով Հովսեփը ստիպված է լինում թողնել լուսանկարչությունը: Նրա կյանքն ու գործունեությունը ուսումնասիրության առարկա է դարձնում Թայֆուն Սերթթաշը: Նրա հեղինակությամբ 2009-ին լույս է տեսնում Հովսեփ Մինասօղլու լուսանկարչի մասին պատմող գիրքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |