Միջազգային11:41, 09 Օգոստոս 2013
Բեյրութում երկու թուրք օդաչուներ են առևանգվել

Թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Թուրքիայի ավիաուղիներ» ընկերության մամուլի գրասենյակին, տեղեկացնում է, որ օգոստոսի 9-ին՝ առավոտյան ժամը 3:00 սահմաններում, օդանավակայանից հյուրանոց ուղևորվելու ճանապարհին, զինված անհայտ անձանց կողմից առևանգվել են երկու թուրք օդաչուներ: Օդաչուների ինքնությունը պարզվել է. առևանգված օդաչուներն են Մուրադ Աղջան և Մուրադ Աքփընարը: Դեպքի հանգամանքները պարզելու համար Բեյրութի անվտագնության ուժերի բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Աշխատանքներ են տարվում օդաչուներին գտնելու և ազատ արձակելու համար:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն թուրք օդաչուների ազատ արձակման համար հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Նեջիփ Միքաթի և Լիբանանի Խորհրդարանի նախագահ Նեբիհ Բերրի հետ: Թուրքիայի արտգործանախարության տարածած տեղեկության համաձայն Լիբանանի պաշտոնյաները իրենց ափսոսանքն են հայտնել դեպքի առնչությամբ, և հավաստիացրել են, կանեն ամեն հնարավորը, որպեսզի թուրք օդաչուները ազատ արձակվեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |