Հասարակական10:55, 09 Օգոստոս 2013
Թուրք փորձագետը պահանջում է Հայաստանի հետ վարվել այնպես, ինչպես Իսրայելի հետ
Օրեր առաջ հայ-թուրքական սահմանը հատած և ռուս սահմանապահների կողմից
գնդակահարված թուրք հովվի` Մուստաֆա Ուլքերի հետ կապված միջադեպը շարունակում է
մնալ Թուրքիայի փորձագիտական ու լրագրողական քննարկումների օրակարգում:
Թուրքական «Հաբերվաքթիմ» լրատվական կայքը այդ հարցով զրուցել է «Լոբբիստական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» (LOBİSAV) ղեկավար Էրջյումենք Քըլըչը: Նա նշել է, որ հայերն ու հրեաները կարծեք թե ավանդույթ են դարձել թուրքերի հանդեպ վատ վերաբերմունքը: Քըլըչն իր հայերնակիցներից պահանջել է անտարբերության չմատնել հովվի սպանության դեպքը:
«Աշխարհի 22 երկիր հայկական բանաձև է ընդունել, 30 երկիր Հայոց ցեղասպանության հուշարձան է կանգնեցրել, բայց այսօր բոլոր այդ երկրները լռում են: Հարկավոր է լռության չմատնել տեղի ունեցած վերջին դեպքը (հովվի սպանոոթյուն-խմբ): Անհրաժեշտ է, որ պետական մակարդակով այն պահվի օրակարգում: Անհրաժեշտ է, որ հայերը նյութական փոխհատուցում տան սպանված հովվի ընտանիքին: Պետք չի միայն ճառերով բողոքել, հարկավոր է կառավարության դիվանագիտական քայլերով կոնկրետ միջամտություն ցույց տալ»,- ասել է թուրք փորձագետը` ընդգծելով, որ ինչպես Մավի Մարմարայի դեպքի ժամանակ կոշտ ռեակցիա ցույց տվեցին Թուրքիայի քաղաքացիներ սպանած Իսրայելին, նույնը պետք է անեն հիմա հայերի դեմ:
Նշենք, որ «LOBİSAV» կենտրոնը գրասենյակներ ունի Ստամբուլում և Վաշինգտոնում։
2015-ին ընդառաջ այս կենտրոնն իրականցնում է
լոբբիստական գործունեության մոբիլիզացում թուրք հասարակության շրջանում:
Նպատակադրվել են բողոքներ հղել այն երկրների նախագահներին, նախարարներին,
պաշտոնատար անձանց, որոնք ճանաչել
են Հայոց ցեղասպանությունը կամ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված
հուշակոթողներ տեղադրել: «Ազգային
մոբիլիզացիա» անունը կրող շարժումը նախատեսված է նաև սպասարկել նաև Ադրբեջանի
շահերը ղարաբաղյան հարցում։
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |