Հասարակական08:02, 12 Օգոստոս 2013
Ազգային փոքրամասնությունները մտահոգված են Թուրքիայում
Ստամբուլում տպագրվող հայկական «Ակոս» շաբաթաթերթի հրապարակումներից
բացահայտվել էր սկանդալային մի իրողություն, համաձայն որի, թուրքական
իշխանությունները կոդավորել են երկրի ազգային փոքրամասնություններին: Հայերի,
հրեաների, հույների ծածկագրերի թեման քննարկման առարկա է դարձել լայն
հասարակության համար: Բազմաթիվ հոդվածագիրներ դատապարտեցին պետական մարմինների այդ
մոտեցումը և դա համարեցին օրենքի առջև Թուրքիայի քաղաքացիների անհավասարության
փաստ և ռասիզմի դրսևորում:
Թուրքական «Քոնիա» կայքի տեղեկացմամբ` այդ բացահայտումը ոչ բոլորի համար էր նորություն: Օրինակ` «Ակոս»-ի նախկին գլխավոր խմբագիր Էթյեն Մահչուփյանը պատմել է, որ մանկության տարիներից նա գիտեր ու լսել էր այդ մասին: Մահչուփյանը նշել է, որ 1830-ականներից սկսած շատերը գիտեին, որ ազգային փոքրամասնությունների հատուկ ծածկագրերի տակ են առնված: Իսկ ահա հրեա գրող Մարիո Լևին ծածկագրերի գոյության մասին երբևէ չի իմացել: Նա ծայրաստիճան մտահոգիչ ու տագնապալի է համարել այդ երևույթը: Ստամբուլում Ֆեների հունական պատրիարքարանի խոսնակ Դոսիթոս Անաղնոսթոփուլոսը նշել է, որ դա խոր մտահոգության առարկա է դարձել բոլորի համար ու ևս մեկ անգամ ցույց տվել, որ Թուրքիայում քաղաքացիների միջև չկա հավասարություն:
Հիշեցնենք, որ հայտնի է դարձել, որ 1923-ից օգտագործվող ազգային փոքրամասնությունների ներկայիս ծածկագրերի համաձայն հույները Թուրքիայում համարակալված են 1, հայերը` 2, հրեաները` 3 թվերի տակ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |