Իրավական13:58, 12 Օգոստոս 2013
Ժամանակին Պոլսահայ համայնքին պատկանած «Սանասարյան հանը» վերածվելու է հյուրանոցի
Պոլսի Հայոց Պատրիարքարանի և Հիմնադրամների գլխավոր վարչության
միջև դատական գործընթացների առիթ
հանդիսացող «Սանասարյան հանի» աճուրդը ավարտվել է: Շենքը, որն ամսեկան 235 հզ. թուրքական
լիրայով վարձակալության էր հանձնվել «Օզգեյլանի ինշաաթ» ընկերությանը, 18 ամիս
հետո 5 աստղանի հյուրանոցի կվերածվի:
Պոլսի Հայոց պարիարքարանի` աճուրդը չեղյալ հայտարարելու և շենքի կառավարման իրավունքը պատրիարքարանին վերադարձնելու պահանջով հայցը դատարանի կողմից մերժվել է, և դատական գործընթացի ընթացքում շենքի առքուվաճառքի վրա դրված արգելքն էլ հանվել է:
Նշենք, որ
«Սանասարյանի հան» անվանումով այս շենքը,
որը հայ համայնքին վերադարձնելու համար հայցով դատարան էր դիմել Պոլսի Հայոց պատրիարքարանը,
կառուցվել է 1881 թվականին Էրզրումցի հայ վաճառական Մկրտիչ Սանսարյանի կողմից:
Ստամբուլում հիմնադրված այս շենքը նպատակ է ունեցել Իզմիրում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել:
Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին,
իսկ հիմնադրամի ղեկավարումը`
Պոլսո Հայոց պատրիարքին:
Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք,
այնուհետև այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |