Հասարակական08:57, 13 Օգոստոս 2013
Թուրքիաբնակ հայերը իշխանություններից պահանջում են իրենց կոդավորելու ցուցակը
Այն
բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ թուրքական իշխանությունները կոդավորում են
ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, Թուրքիայի ազգությամբ հայ
քաղաքացիները դիմել են պետական պատկան մարմիններին` հայ համայնքի թվի մասին ստույգ
տեղեկություններ ստանալու պահանջով:
Այդ
մասին թուրքական «Թարաֆ» թերթին հայտնել է թուրքահայության հիմնադրամների խորհրդի նախագահ Նազարեթ Օզսահակյանը:
Որպես անհրաժեշտություն` նշվել է այն հանգամանքը, որ շուտով ներհամայնքային ընտրություններ
են լինելու և համայնքի ստույգ թվի իմացության կարիք կա:
Հայ
համայնքի անունից դիմումն արդեն հանձնվել է բնակչության և քաղաքացիության հարցերով
Ստամբուլի նահանգային վարչություն: Օզսահակյանը նշել է նաև, որ պետության կողմից
տրվելիք հայ համայնքի անդամների ցուցակը կարևոր է նրանց տարիքային խմբերի կազմը
որոշելու, ընտանեկան կարգավիճակը պարզելու և մի շարք այլ հարցերի համար:
Հիշեցնենք,
որ բացահայտումից հետո պարզ էր դարձել, որ հույները Թուրքիայում ծածկագրված են 1,
հայերը` 2, իսկ հրեաները` 3 կոդերով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |