Տնտեսական08:50, 14 Օգոստոս 2013
2013-ի 2-րդ եռամսյակում Թուրքիան ունեցել է արտահանման անկում և ներմուծման աճ

Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակած
տվյալներից պարզվել է, որ երկրի արտահանման միավորի արժեքի ինդեքսը հունիս ամսին
աճել է 2 տոկոսով, իսկ ներմուծման միավորի արժեքի ինդեքսը նվազել է 1.4 տոկոսով:
Այդ ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ են
արձանագրվել:
2013-ի երկրորդ եռամսյակում արտահանման ծավալների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունեցել է 2.5 տոկոսանոց անկում: Ներմուծման ծավալների ինդեքսը դարձյալ նույն համեմատության հիմքով արձանագրել է 11.9 տոկոսանոց աճ:
Նշենք, որ պետության արտաքին առևտրի գների կամ միավորի արժեքի ինդեքսը բնութագրում է արտաքին առևտրի ապրանքների գների փոփոխման հաշվին արտահանման և ներմուծման արժեքի փոփոխությունը անփոփոխ, հաստատուն ֆիզիկական ծավալի պայմաններում: Արտաքին առևտրի գների կամ միավորի արժեքի ինդեքսների հաշվարկի համար որպես տվյալների սկզբնական աղբյուր հիմք են հանդիսանում ներմուծման, արտահանման բեռնամաքսային հայտարարագրերը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |