Ցեղասպանություն13:47, 14 Օգոստոս 2013
Էրգենեքոնը և Հայոց ցեղասպանությունը
Թուրքական «Թարաֆ» թերթում հրապարակվել է Թաներ Աքչամի` «Էրգենեքոնը և
Հայոց ցեղասպանությունը» թեմայով հոդվածը, որտեղ քննության է
առնվում Թուրքիայում գործունեություն ծավալած ահաբեկչական կազմակերպության`
Էրգենեքոնի և Հայոց ցեղասպանության հարցի միջև առկա կապը: Հոդվածի հայերեն
տարբերակը ներկայացվում է ստորև.
«Եթե այսօր կարողանում ենք Հայոց ցեղասպանության մասին բացեիբաց խոսել,
ապա դրա կարևոր պատճառներից մեկը Վելի Քյուչուքի և նրա խմբի ձերբակալումն ու Էրգենեքոնի դատավարությունն է:
Անուշտ դրան պետք է գումարել նաև Հրանտ Դինքի սպանությունն ու դրան տրված հասարակական արձագանքը:
Սպանությունը և դրան տրված հասարակական արձագանքը հենց Էրգենեքոնի և Հայոց ցեղասպանությամ միջև առկա կապն է հուշում:
Ուզում եմ հիշեցնել,
որ Էրգենեքոնը միայն քաղաքական մի շարք սպանությունների իրականացմամբ հեղաշրջման համար հող նախապատրաստող մի ահաբեկչական կազմակերպություն չէր:
Այն միևնույն ժամանակ մասայականության ձգտող մի քաղաքական շարժում էր: Ցանկացած
քաղաքական շարժում կենտրոնանում է մի քանի իր համար կարևոր թեմաների շուրջ և
շրջապատի կողմից ճանաչում ձեռք բերում հենվելով իր համար հիմնական այդ թեմաների
վրա: Այդ թեմաներին համապատասխան քաղաքական գործունեություն է սկսում և հիշվում
այդ թեմաներով:
Էրգենեքոնը, որպես քաղաքական հոսանք, իր համար հիմնական
թեմա էր ընտրել «Հայոց ցեղասպանության անհիմն պնդումները»: Դրա համար նախևառաջ ու՞մ դեմ պիտի պատերազմ վարեր: Իհարկե
քրիստոնյաների և Հրանտ Դինքի…
Ու՞մ պիտի
ընտրեր իր համար որպես սիմվոլ: Իհարկե Հայոց ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշային և
բռնագաղթի ժամանակ գործած հանցանքների համար 1919-ին Ստամբուլում մահապատժի
ենթարկված Բողազլըի ղեկավար Քեմալին:
Այդ նպատակով իր կատարած քաղաքական գործունեությունը
հիշեցնող «Հայոց ցեղասպանությունը միջազգային մի սուտ է» կարգախոսի ներքո
թշնամություն էին սերմանում ոչ միայն
Թուրքիայում, այլ նաև Եվրոպայում բնակվող
հայերի նկատմամբ: Այդ պատճառով հիմնվում է Թալեաթ փաշա կոմիտեն: Այն 2005-ին`
Լոզանում, 2006-ին` Լոզանում, 2007-ին` կրկին Լոզանում և Փարիզում Հայոց
ցեղասպանության դեմ «Թալեաթ փաշայի շարժում և քայլերթ» անվանման ներքո հայոց
ցեղասպանության դեմ բողոքի ցույցեր է կազմակերպել:
Թալեաթ փաշայի կոմիտեի հիմնադիր անդամների մի զգալի մասը
ձերբակալվել է Էրգենեքոնի դատավարության շրջանակում: Հարցաքննությունների ժամանակ
կասկածյալներին ուղղված հարցերի զգալի մասը առնչվել է կոմիտեին և նրա
գործունեությանը: Կոմիտեի ձերբակալված գլխավոր քարտուղարի խոսքով իրեն տրված 49
հարցից 17 վերաբերել է Թալեաթ փաշայի կոմիտեին ու նրա գործունեությանը: Նա
խոսքերով «Էրգենեքոն ահկեկչական կազմակերպության» անվան տակ իրականում իրեն
հարցաքննել են կոմիտեի` «Հայոց ցեղասպանության անհիմն պնդումների» դեմ պայքարի
մասին: Նա մասնավորապես ասել է. «Որևէ մեկ թող մյուսին չխաբի: Այստեղ
պաշտոնապես և հրապարակավ հարցաքննվում է
Թալեաթ փաշայի կոմիտեի գործունեությունը: Առանց այդ էլ Էրգենեքոնի
հարցաքննությունը հեն այդ է:
Այսպես օրինակ Էրգենեքոնի առնչությամբ հրապարակված
վճռում տեսնում ենք, որ կոմիտեի անդամները Դողու Փերինչեքի և Ֆերիթ Իլսեվերի
գլխավորությամբ ծանր պատիժներ են ստացել:
Էրգենեքոնի և Հայոց ցեղասպանության միջև առկա կապը մեկ
այլ մարդու` Վելի Քուչուքի , կողմից նույնպես ներկայացվում է բոլորիս
ուշադրությանը:
Ըստ Քյուչուքի` Էրգենեքոնի դատավարությունները նմանվում
են 1919-ին Հայոց ցեղասպանության համար կատարվող իթթիհադականների դատավարությանը:
Իսկ իր վիճակը նույնացնում է 1915-ին գործած մեղքերի համար մահվան դատապարտված
Բողազլայանի ղեկավար Քեմալի հետ:
Այսպես օրինակ Էրգենեքոնի մեկ այլ կարևոր քայլերից էր հանդիսանում Բողազլայանի ղեկավար Քեմալի հիշատակին հավաքույթներ կազմակերպելը:Փերինչեքի,
Քյուչուքի և Քերինչսիզի և խմբի մնացած անդամների ձերբակալմամբ այդ միջոցառումներին էլ վերջ դրվեց:
Էրգենեքոնի քաղաքական
գործունեության և Հայոց ցեղասպանության միջև կապի վրա կենտրոնանալը իրավամբ
ուշադրության է արժանի: Ես շարունակելու եմ ուսումնասիրել այս թեման»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |