Իրավական09:56, 15 Օգոստոս 2013
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը պահանջում է դատել «Yandex»-ին

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբը հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ
ռուսական հայտնի «Yandex» որոնողական համակարգի: Վերջինս մեղադրվում է Անկարայում և
Ստամբուլում գտնվող զորամասերի տեղակայման վայրերը լուսանկարելու և համացանցում տեղադրելու
մեջ: Առաջադրված մեղադրանքը հիմնավորվում է այն փաստարկով, որ թուրքական օրենսդրությունն
արգելում է տեսալուսանկարահանել ռազմական նշանակության շինություններն ու վայրերն առանց
հատուկ թույլտվության:
Ըստ թուրքական «ahaber» լրատվական կայքի` Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կողմից արդեն համապատասխան գրություն է ուղարվել Ստամբուլի հանրապետական դատախազություն: Գրության մեջ ներկայացված է պահանջ «Yandex»-ի պատասխանատուներին անհապաղ իրավական պատասխանատվության ենթարկելու մասին: Նման օրինախախտության համար նախատեսվում է ազատազրկում և տուգանք:
Նշենք, որ «Yandex»-ը գործում է 1997 թվականից: Այն ներկայացուցչություն ունի ինչպես Բելառուսում, Ղազախստանում, Ուկրաինայում, այնպես էլ` Թուրքիայում: «Yandex»-ի համբավը Թուրքիայում բավականին մեծ է և օրական ավելի քան 2մլն օգտատերի ծառայություն է մատուցում: Թուրքիայում «Yandex»-ն արդեն մարտահրավեր է նետել «Google»-ին: 4000 աշխատակից ունեցող «Yandex»-ի կենտորանակայնը գտնվում է Մոսկվայում, իսկ Թուրքիայի ներկայացուցչությունում աշխատում է շուրջ 50 հոգի:
Ermeniahber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |