Իրավական08:13, 15 Օգոստոս 2013
Թուրքիայում տեղի է ունեցել Մուրադ Նազարյանի գործով երկրորդ դատալսումը

Ստամբուլի Սամաթիա հայաբնակ թողամասում նախորդ տարեվերջին և այս տարեսկզբին
տարեց կանանց վրա հարձակմներ գործելու, սպանելու և նրանց բռնության ենթարկելու
մեղադրանքով ձերբակալված Թուրքիայի հայազգի քաղաքացի Մուրադ Նազարյանի քրգործով
երկրորդ դատալսումն է տեղ ունեցել:
Ըստ թուրքական «Ռադիքալ» պարբերականի` նախորդ դատալսման ժամանակ փաստաբանի բացակայության պատճառով լռած Նազարյանն այս անգամ խոսել է դատարանում: Նա շարունակ ասել է. «Ես չեմ հիշում: Այդ սպանությունը ես չեմ կատարել»: Իսկ ավելի վաղ ոստիկանական բաժանմունքում, երբ Նազարյանն ասել էր, թե հնարավոր է, որ այդ հանցագործությունն ինքը կատարած լինի, պարզաբանել է, որ դա ասել է հոգեբանական ճնշման ազդեցությամբ:
Դատարանը որոշում է կայացրել ընդլայնել հարցաքննության շրջանակները և հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 4-ը: Դա նշանակում է, որ հաջորդ դատալսմանը պետք է ներգրավված լինեն տուժող կողմի լրացուցիչ ներկայացուցիչներ և նրանք պետք է առերեսվեն կասկածյալի հետ:
Նշվում է, որ դատալսմանն առաջին անգամ ներկա են գտնվել Մուրադ Նազարյանի ազգականները: Երբ տուժող կողմի հարազատները դժգոհել են դատարանից, թե դատավարությունը դանդաղ է ընթանում, ամբաստանյալի հարազատները զայրացած բղավել են, թե իրենք արդարություն են ուզում, ոչ թե դատավարության արագություն: Նրանք համարում են, որ Մուրադը չի կատարել այդ հանցագործությունները, դրանց հետևում ուրիշներն են կանգնած:
Հիշեցնենք, Սամաթիա թաղամասում հարձակման էին ենթարկել և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 4 հայ տարեց կին: Իսկ 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը դաժանորեն սպանվել էր սեփական բնակարանում: Ձերբակալվելուց հետո բժշկական ստուգում անցած Մուրադ Նազարյանի մոտ ախտորոշվել էր շիզոֆրենիա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |