Տնտեսական09:09, 16 Օգոստոս 2013
Հայաստանի և Վանի գործարարների կոնֆերանս է տեղի ունեցել

Ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող Վան քաղաքում «Վանի երիտասարդ գործարարների միության» և «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» համատեղ ջանքերով կազմակերպվել է համաժողով: Գործարարներն ուշադրություն են դարձրել տնտեսական կապերի ստեղծման անհրաժեշտությանը: Հայ գործարարների անունից ելույթով հանդես է եկել «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» նախագծի ղեկավար Արմեն Մելքոնյանը: Չնայած այն հանգամանքին, որ սահմանները փակ են, Հայաստանի և Թուրքիայի միջև տարեկան կտրվածքով շուրջ 220 մլն դոլարի առևտրաշրջանառություն է իրականցվում: Ըստ Մելքոնյանի` ներկայումս երկու երկրների միջև առևտուրը կատարվում է Վրաստանի տարածքով, և եթե դիվանագիտական հարցերը մի կողմ դրվեն և սահմանները բացվեն, ապա դա կխթանի տնտեսական վերելքին:
Այնուհետև ելույթ է ունեցել «Վանի երիտասարդ գործարարների միության» նախագահ Էրեն Գյոքչեայը: Նա ցանկություն է հայտնել, որ երկու երկրների հարևան ժողովուրդների միջև եղբայրական հարաբերություններ հաստատվեն: Ըստ նրա՝ իրենք պատրաստ են տնտեսության ոլորտում համագործակցություն սկսել:
Թուրքական «Հաբեր3» լրատվական կայքի տեղեկացմամն` համաժողովը կտևի երկու օր: Ավարտին սպասվում է մի շարք պայամանագրերի ստորագրում և պայմանավորվածությունների ձեռքբերում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ապրիլի 24-ին Վաշինգտոնում հանդիպել են Թուրքիայի ֆինանսների և ԱՄՆ-ի գանձապետարանի նախարարներ Մեհմեդ Շիմշեքն ու Սքոթ Բեսենթը:

Կողմերը քննարկում են ունեցել Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում և Ռուսաստանում տնտեսական առաջնահերթությունների շուրջ։

Թուրքիայի պետական նավթային միության «AR-GE» կենտրոնի վարչության ղեկավարի խոսքով՝ զուգահեռ նման աշխատանքներ են իրականցվում նաև մի քանի այլ երկրներում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |