Տարածաշրջան10:26, 20 Օգոստոս 2013
Taraf. «Թուրք հովիվը 2 անգամ հարձակվել էր սահմանապահ ուղեկալի վրա»

Թուրքական «Թարաֆ» պարբերականում հրապարակվել է Հյուսեին Օզայի «Հովվի հարձակում, որը նման է ֆիլմի» վերտառությամբ հոդվածը: Հոդվածագիրը ներկայացնում է Հայաստանի ու Թուրքիայի միջև «հովվային ճգնաժամի» նախապատմությունը, որը երկու պետություններին կարող էր նույնիսկ պատերազմի մեջ ներքաշել:
Հոդվածը որոշ կրճատումներով ներկայացվում է ստորև.
«Անկարայում ավարտվել է վերջերս Հայաստանի զինվորների կողմից սպանված հովիվ Մուստաֆա Ուլքերի գործի հետաքննությունը: Հետաքննության արդյունքում ի հայտ է եկել դեպքերի մի աբողջ շարք, որը ֆիլմի սյուժե կարող է դառնալ: Ըստ այդ հետաքննության` ճգնաժամը սկսվել էր սահամանային արոտավայրերում հոտերը արածացնլուց: Հայկական կողմը, արձագանքելով թուրքերին պատկանող հոտերի հայկական արոտավայրեր անցնելու հարցին, խնդրի վերաբերյալ նախազգուշացրել էր թուրքական կողմին: Թուրք սահմանապահները հոտերի տերերին զգուշացրել էին, որ
նրանք չհատեն Հայաստանի սահմանը: Հակառակ բոլոր նախազգուշացումներին` գյուղացիները շարունակել են իրենց հոտերը Հայաստանի արոտավայրերում արածեցնել: Այդ պատճառով սահմանային ծառայություն իրականացնող ռուս և հայ զինվորները առգրավել էին թուրքերին պատկանող կենդանիների մի մասը: Առգրավված հոտի մեջ են եղել նաև մահացած Մուստաֆա Ուլքերի ոչխարները: Գյուղացիներն օգնություն էին խնդրել թուրքական սահմանապահներից:
Թուրք պատասխանատու անձինք հոտերի վերադարձի հարցով բանակցություններ էին վարել հայկական կողմի հետ: Բանակցությունների արդյունքում համաձայնության էին հասել հոտերը գյուղացիներին
վերադարձնելու հարցում: Սակայն վերադարձնելուց հետո նոր ճգնաժամ է սկսվում: Վերադարձված որոշ կենդանիներ տարբեր վնասվածքներ ունեին` որոշների եղջյուրներն են կոտրված եղել, մի մասի էլ պոչերն են էլ` կտրված: Մուստաֆա Ուլքերն էլ որոշում է Հայաստանի սահմանապահներից վրեժխնդիր լինել: Նա, թուրք զինվորական համազգեստ հագած, մի գիշեր անցնելով սահմանը, կրակ է բացում սահմանապահ ուղեկալի վրա: Ուլքերին առաջին անգամ հաջողվել է փախչել: Իսկ երկրորդ անգամ կազմակերպած հարձակման ժամանակ Ուլքերը, մոտենալով ջերմային տեսախցիկներին, վիրավորվել էր գլխից և մահացել: Ուլքերի ինքնությունը պարզվել էր սպանվելուց հետո: Սկզբում կարծել են, որ թուրք զինվորներն են հարձակվել սահմանապահ ուղեկալի վրա: Ահա այս իրավիճակն էր Հայաստանի սահմանին տագնապ հայտարարելու պատճառ դարձել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |