Հասարակական09:57, 20 Օգոստոս 2013
Թուրքիայի միակ հայկական գյուղի կանայք կոտրում են երկրում առկա կարծրատիպերը
Վաքըֆլն Թուրքիայի միակ հայկական գյուղն է: Գյուղի կանայք ակտիվորեն ներգրավված են համայնքի առօրյային: Նրանք բնամթերքից մուրաբաներ, հյութեր են պատրաստում և գյուղի կոպերատիվում վաճառում: Արդյունքում և՛ իրենց ընտանեկան բյուջեներն են հարստացնում, և՛ կոպերատիվը:
Թուրքական «Հայաթգազեթեսի»
լրատվական կայքն անդադարձել է գյուղի կանանց գործունեությանը: Վերոնշյալի մասին
մանրամասներ է պատմել Վաքըֆլը գյուղի բնակչուհի Էդա Քըսադուրը:
Նրա
խոսքերով Վաքըֆլը գյուղի կանայք գործում են ոչ թե իրենց ամուսինների թիկունքում,
այլ ամուսինների կողքին՝ աջակցելով նրանց: Նրանց այդպիսի լինելը գալիս է
ավանդաբար՝ իրենց նախնիներից: Եվ այդ մշակութային ժառանգությունը հանդիսանում է
գործի ոլորտում իրենց հաջողության գրավականը:
Վաքըֆլը
գյուղում կանայք երկրորդ պլան մղված չեն, նրանք միշտ գնտվում են տղամարդկանց
կողքին: Էդա Քսադուրը պատմում է, որ Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ արքեպսիկոպոս
Մութաֆյանը գյուղ այցելելիս, միշտ ասել է. «Ֆիզիկական լիությունը կարևոր չէ: Խելամտությունն
է կարևոր,եթե բոլորին կարևորություն տանք, ապա այստեղ բնակչությունը կկրկնապատվի:
Այսինքն կանանց հաշվի չառնենք, ապա բնակչության թվապես կնվազի»:
Վաքըֆլը
գյուղի 27 կանայք Վաքըֆլըի գյուղական տնտեսության զարգացման կոպերատիվին կից
ստեղծել են գյուղի կոոպերատիվը: Նույն աղբյուրի համաձայն, գյուղի եկեղեցու բակում
ստեղծվել է վաճառատեղի, որտեղ և կանայք իրացնում են իրենց ձեռքի պատրաստած
բնամթերքները: Այդ կերպ, Վաքըֆլըի հայ կանայք գործում են տղամարդանց կողքին,
այդպիսով Թուրքիայում կոտրելով այն կարծրատիպը, որի համաձայն իբր Թուրքիայում
կանայք անուն չունեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |